Ժամկետանց ապրանքը ցուցափեղկում գտնվելու իրավունք չունի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Ժամկետանց ապրանքը ցուցափեղկում գտնվելու իրավունք չունի


Ժամկետանց ապրանքը ցուցափեղկում գտնվելու իրավունք չունի

 

Հեղինակ.

 

Ժամկետանց ապրանքը ցուցափեղկում գտնվելու իրավունք չունի



Չնայած վերջին տաիներին բավականին շատացել են այն գնորդները, ովքեր որևէ սննդամթերք գնելիս անպայման փնտրում են պահպանման ժամկետները, այնուամենայնիվ ոմանց համար այն դեռևս սովորություն չի դարձել: Սննդի, սննդամթերքի, սննդային հավելումների արտադրության, փոխադրման, իրացման հետ կապված մարզում ուսումնասիրություններ, դիտարկումներ, ստուգումներ է իրականացնում Սննդի անվտանգության պետական տեսչությունը:

Ծառայության կողմից իրականացվող ստուգումների ընթացքում հայտնաբերված ժամկետանց ապրանքները ոչնչացվում են հենց տնտեսվարող սուբյեկտի ներկայությամբ,- նշում է մարզային կենտրոնի պետը,- կազմվում է արձանգրություն և ուղարկվում համապատասխան մարմիններին: Այն պատճառաբանությունները, թե վերադարձվելու են մատակարաներին, չի ընդունվում, քանի որ ժամկետանց ապրանքը ցուցափեղկում գտնվելու իրավունք չունի:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հսկողություն է իրականցնում նաև արագ սննդի սպասարկման կետերի նկատմամբ: Ստուգումներ անցկացնելիս ուշադրություն են դարձնում որ դրանք ունենան համապատասխանության սերտիֆիկատներ և անվտանգությունը հիմնավորող փաստաթղթեր:

Իսկ ինչ վերաբերում է փողոցային առևտրին, կան նաև այլ շահագրգիռ կազմակերպություններ: Փոխհամաձայնությամբ հսկողություն է իրականացվում թե՛ համայնքի, և թե՛ ոստիկանության կողմից,-նշում է Սյունիքի մարզային կենտրոնի պետը: Այս տարվա հունվարից գործում է նաև մանր եղջերավոր անասունների սպանդանոցը: Ինչը մարզային կենտրոնի պետի խոսքով մեծ օգուտ բերեց Սյունիքի մարզի, ինչպես նաև հանրապետության այն ֆերմերներին, ովքեր զբաղվում են մանր եղջերավոր անասունների վերարտադրությամբ:

Արթուր Խաչատրյանը այն կարծիքին է, որ սպանդանոցների միջոցով մարզում մանր եղջերավոր անասունների միս մատակարարելը կնպաստի անվտանգ սննդամթերք ունենալուն:


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031