Տիկնիկայինը նորություններ ունի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Տիկնիկայինը նորություններ ունի


Տիկնիկայինը նորություններ ունի

 

Հեղինակ.

 

Տիկնիկայինը նորություններ ունի
«Տիկնիկ» մանկական տիկնիկային թատրոնը ընդլայնել է իր աշխարհագրությունը։ Կապանից բացի մասնաճյուղեր են բացվել Գյումրիում, Ալավերդիում, Շուշիում։ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի կողմից ֆինասավորվող թատրոնի ձեռքբերումները դրանով չեն սահմանափակվում։ Վերջերս Կապանի տիկնիկային թատրոնի կազմը համալրվել է նոր անդամներով։Տնօրեն Գրիշա Մարգարյանի խոսքով հովանավորը մտադիր են ամեն տարի 2 մասնաճյուղ բացել մարզերում,իսկ արդեն 2015 թվականին նաև արտասահմանում լինեն տիկնիկային թատրոններ:
Թատրոնի նոր աշխատակցուհի Հերմինեն տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ ունի,սակայն դա չխանգարեց, որ փորձի իր ուժերը նաև տիկնիկավարության մեջ։Առայժմ դեռ սովորում է։ Տիկնիկների հետ աշխատելը նրան շատ է դուր եկել, ասում է ամեն ինչ կանի ,որ ավագ ընկերներին հավասար կարողանա տիրապետել տիկնիկներին: Իսկ Աննան արդեն 10 ամիս է աշխատում է թատրոնում։ Այս ընթացքում բավականին հմտացել է, որպես փորձառու տիկնիկավար իր գիտելիքները փոխանցում է նորեկներին։
Թատրոնը նաև նոր տեխնիկա է ձեռք բերել։ Պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ, համակարգիչներ, կարի մեքենա` այն ամենը ինչ անհրաժեշտ է այս գորշում։ Տնօրենի խոսքով հովանավորները ոչինչ չեն խնայում թատրոնի համար. միայն թե արդյունքի հասնեն:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!