Ըմբշամարտի մրցաշար Ագարակում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ըմբշամարտի մրցաշար Ագարակում


Ըմբշամարտի մրցաշար Ագարակում

 

Հեղինակ.

 

Ըմբշամարտի մրցաշար Ագարակում


Մրցակցի թիկունքը գետնին դիպցնել՝ սա է ըմբշամարտում գոտեմարտող մարզիկների հիմնական նպատակը: Մարզի հարավային դարպասում՝ Ագարակում ձևավորված ըմբշամարտի առաջին թիմը կայացրեց անդրանիկ ընկերական մրցաշարը Քաջարանի մանկապատանեկան մարզադպրոցի սաների մասնակցությամբ: «Դուք նույն թիմն եք, նույն մարզադպրոցի սաներն եք,պետք է պահպանեք ընկերական ամուր հարաբերությունները»,-ասում է Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը. սա Քաջարանի մարզադպրոցի մասնաճյուղն է.

«Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը բոլորի հաջողությունն է: Այս մարզադահլիճը, Մշակույթի պալատը որ վերանորոգվել է, դրա մեջ մեծ ավանդ ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը»:

Ագարակի քաղաքապետի խոսքով, միշտ շնորհակալ պիտի լինեն Ագարակում գոտեմարտի այս ձևի սկիզբը դնող Յուրա Ավետիսյանին: Վաստակավոր մարզիչը ծնունդով Քաջարանից է, այժմ մայրաքաղաքից տեղափոխվել է Ագարակ՝ առաջին թիմը ձևավորելու և մարզելու նպատակով: Իր աշխատանքի արդյունքներից մարզիչը գոհ էր.

«Ստեղ ցանկություննա,բոլորիդ ցանկանում եմ հասնեք մինչև «Օլիմպիյսկի»»:

Փոքրիկ Սուրենը 23կգ քաշային կարգում բացարձակ չեմպիոն ճանաչվեց: Նրա ընկերներն էլ հետ չմնացին: Յուրաքանչյուր կարգում 3 մրցանակային տեղ և խրախուսական նվերներ ստացան ապագա ըմբիշները: Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը ևս սաներին օլիմպիական հաղթանակներ մաղթեց և կարևորեց. «Վաղվա մեր պաշտպաններն են այս դահլիճում, մենք կարող ենք հանգիստ լինել մեր սերունդների համար»,-խոսքն ավարտեց Քաջարանի քաղաքապետը:


Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!