Ինչու է վառ շրթներկը կնոջը դարձնում թագուհի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ինչու է վառ շրթներկը կնոջը դարձնում թագուհի


Ինչու է վառ շրթներկը կնոջը դարձնում թագուհի

 

Հեղինակ.

 

Ինչու է վառ շրթներկը կնոջը դարձնում թագուհի


Վառ շրթներկը հաջող կերպարի գրավականն է: Ինչո՞ւ.

1. Այն դարձնում է ինքնավստահ: Փորձեք մեկ շաբաթ օգտագործել վառ շրթներկ, այնուհետև համեմատեք ձեր զգացողությունները ՚մինչ օգտագործելը և օգտագործելուց հետո: Երաշխավորում ենք, ինքնավստահությունը զգալի կավելանա:

2. Դրամատիկություն: Նման շպարով ցանկացած խնդիր օրվա ընթացքում թվում է մանրունք, իսկ դրանք լուծելու համար համոզված եղեք, ձեզ օգնության կգան շրջապատում գտնվող շատ տղամարդիկ:

3. Գույն բոլոր դեպքերի համար: Կարևոր չէ կընտրեք դուք մաշված ջինս, սպորտային վերնաշապիկ, թե երեկոյան զգեստ, շրթներկի հարուստ գույնը կլինի ձեր կերպարի իդեալական լրացումը:

4. Ձեզ մոտ կհայտնվեն նոր շորիկներ: Համաձայնվեք, որ սպորտային համազգեստին, ամեն դեպքում, նման շրթներկը այդքան էլ հարմար չէ: Նշանակում է պետք է գնել նոր շորիկներ, որոնք ավելի կընդգծեն ձեր կանացիությունը:

5. Դուք ավելի շատ հոգ կտանեք ձեր մաշկի մասին: Հագեցած գույնով շրթներկը դեմքին լրացուցիչ ուշադրություն է գրավում:

6. Ձեր պայուսակում ազատ տեղ կառաջանա: Շրթներկը հեշտությամբ կտեղավորվի անգամ ամենափոքր կլատչում:

7. Նայվում է ակնոցներով կերպարին: Այն աղջիկները, ովքեր հաճախ են կրում ակնոցներ, որպես կանոն խուսափում են վառ շրթներկից, վախենալով, որ այն կարող է լինել դեմքի 2-րդ խիստ շեշտադրումը: Դա մոլորություն է:

8. Հաճոյախոսություններ: Գտեք ձեզ առավել հարմար վառ շրթներկ, որը ձեզ կտա ինքնավստահություն, այնուհետև պատրաստվեք որսալ հիացական հայացքներ և լսել հաճոյախոսություններ:

ladynews.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!