Քաղաքացիների ընդունելություն
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Քաղաքացիների ընդունելություն


Քաղաքացիների ընդունելություն

 

Հեղինակ.

 

Քաղաքացիների ընդունելություն
Աշխատանքային շաբաթը Կապանի քաղաքապետը ավարտեց քաղաքացիների ընդունելություն կատարելով: 2014 թվականի առաջին ընդունելությունն էր սա: Նախապես ցուցակագրվել էին 3 տասնյակից ավելի կապանցիներ, ովքեր տարաբնույթ հարցերով էին եկել քաղաքապետից աջակցություն ստանալու: Երկաթուղայինների 11-րդ շենքի բնակչուհի տիկին Լուսինեն տան կենցաղային պայմաններից էր դժգոհում: Ապրում է 9 հարկանի շենքի վերջին հարկում:Խարխուլ տանիքը տարեց կնոջ համար իսկական գլխացավանք է դարձել:
Խոնավության հոտը ամառ-ձմեռ տանից չի անցնում նեղսրտած պատմում է Լուսինե տատը: Խոհանոցի մեկ պատն էլ կարելի է ասել չկա: Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը խոստացավ հնարավորության սահմաններում օժանդակել: Բաղաբերդ թաղամասի համար 6 շենքի բնակիչ Մայիս Անտոնյանն էլ վերելակի նորոգման հարցով էր եկել: 7-րդ հարկում է բնակվում ավելի շատ, ոչ թե իր՝ այլ որդու մասին է մտածում. առողջական խնդիրներ ունի չի կարողանում այդքան հարկ բարձրանալ:
Աշխատանքի տեղավորման խնդրանքով ընդունելության եկած քաղաքացիներին համայնքի ղեկավարը ստիպված էր մերժել: Քաղաքապետրանի ենթակայության հիմնարկներում թափուր աշխատատեղեր չկան: Շինարարների համար 12, Լենհանքների համար 7 շենքերի բնակիչներին կրկին տանիքի նորոգման հարցն էր քաղաքապետարան բերել:"Ձնհալը սկսվի սարսափելի վիճակի մեջ կհայատնվենք",- ասում են բնակիչները:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!