Նպաստառու ընտանիքները դեռ սպասում են
Subscribe by RSS or Email


Նպաստառու ընտանիքները դեռ սպասում են

 

Հեղինակ.

 

Նպաստառու ընտանիքները դեռ սպասում են
Այսօր արդեն փետրվարի 6 է, սակայն քաղաքացիները դեռ չեն ստացել հունվար ամսվա ընտանեկան նպաստները: Հանրապետությունում ուշանում է ընտանեկան նպաստների վճարում, ցուցակների ճշգրտման պատճառով. պարզաբանում է Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Յուրա Մնացականյանը: Հավանաբար ամենաուշը մինչև փետրվարի 10 նպաստները կբաշխվեն:
Տարածքային գործակալությունում հունվարի մեկի դրությամբ 1126 ընտանիք է նպաստ ստանում: Այս եռամսյակում 47 ընտանիքների հրապատ օգնություն է նշանակվել: Ուշացման արդյունքում սոցիալապես վատ ապրող բնակիչները, ովքեր այդ նպաստին են սպասում կոմունալ վճարումները կատարելու համար փաստի առաջ են կանգնել:
Անցած 2013 թվականին խորհրդային բանկերում ներդրած ավանդները ստացել են 63 քաղաքացիներ, որից 3 տարեցներ են եղել,11 էլ ՝ազատամարտիկներ:Մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստ է ստանում 355 մարդ:Գործակալության պետ Յուրա Մնացականյանը շտապում է նպաստ ստացող կենսաթոշակառուներին հայտնել,որ վերջին բարձրացումների հետևանքով թոշակառուները չեն զրկվի աղքատության նպաստից:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031