Պատրիկ Լորենի փակ խորհրդակցությունը մարզպետարանում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Պատրիկ Լորենի փակ խորհրդակցությունը մարզպետարանում


Պատրիկ Լորենի փակ խորհրդակցությունը մարզպետարանում

 

Հեղինակ.

 

Պատրիկ Լորենի փակ խորհրդակցությունը մարզպետարանում



Այսօր մարզկենտրոնում էր "Հայջրմուղկոյուղի" ՓԲ ընկերության տնօրեն Պատրիկ Լորենը: Մարզպետարանում տեղի ունեցավ փակ քննարկում՝ առանց լրատվամիջոցների ներկայության։ Սյունիքի մարզպետարանի կայք էջից տեղեկանում ենք, որ հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ և <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲ ընկերության <<Հարավային մասնաճյուղ>>-ի տնօրենը: Քննարկվեցին ընկերության սպասարկման տարածքում գտնվող համայնքներում ջրամատակարարման և ջրահեռացման իրավիճակին վերաբերող հարցեր:

Մարզպետ Վ. Հակոբյանը ներկայացրեց Սյունիքի մարզում ջրամատակարարման ընդհանուր վիճակը, այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները, մասնավորապես կարևորելով մարզի քաղաքային և մի շարք գյուղական համայնքների ջրամատակարարման և խմելաջրի որակի բարելաման խնդիրները:

Պատրիկ Լորենը համառոտ ներկայացրեց ներկա իրավիճակի և ընկերության կողմից իրականացվող աշխատանքների մասին: Ոլորտում առկա ընթացիկ խնդիրների լուծման հարցում մարզպետը կարևորեց ներդրումների դերը: Անդրադառնալով Կապան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման խնդրին՝ նշվեց, որ Կապան քաղաքային համայնքում առաջիկայում կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Հաստատված 6 մլն. դոլար արժողությամբ երկու ծրագրերը շարունակական են լինելու: Քննարկվեցին նաև այդ ծրագրերի ընթացքում առաջացած խնդիրների լուծմանն ուղղված հարցեր:

<<Հայջրմուղկոյուղի>> ՓԲ ընկերության <<Հարավային մասնաճյուղ>>-ի տնօրենի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում պարզվեց, որ Պատրիկ Լորենը այցելել է նաև Չանախչի մաքրման կայան։ Ծրագրերի հետ կապված որոշում կկայացվի, թե որքան ներդրում կարվի մաքրման կայանի համար։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!