Գանձասար-Ուլիս 0-1
Subscribe by RSS or Email


Գանձասար-Ուլիս 0-1

 

Հեղինակ.

 

Գանձասար-Ուլիս 0-1

<<Գանձասարի>> և <<ՈՒլիսի>> միջև ընկերական խաղն ընթացավ տանտերերի նոր մարզադաշտում, արհեստական խոտածածկի վրա:Հանդիպման հիմնական նպատակն էր փորձարկել նորեկներին,տակտիկական փոփոխություններ կատարել,ստուգել խաղացողների մարզավիճակները:Թիմերը հավասար հանդիպում անցկացրին,առաջին խաղակեսը գոլազուրկ էր,իսկ 2-րդ խաղակեսում <<Գանձասարի>> պաշտպանների անհամաձայնության պատճառով <<ՈՒլիսի>> խաղացող Վահե Միրաքյանը 72-րդ րոպեին կարողացավ ճիշտ կողմնորոշվել,հայտնվեց նպաստավոր դիրքում և գրավեց <<Գանձասարի>> դարպասը:Խաղն այդպես էլ ավարտվեց,ուլիսցիների նվազագույն առավելությամբ:
<<Գանձասարի>> գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը նշեց,որ ստուգողական հանդիպումները օգնում են նախապատրաստվել առաջնության 2-րդ կեսին:
<<ՈՒլիսի>> գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի կարծիքով նախապատրաստական շրջանում ցուցադրած խաղի արդյունքը բացարձակ նշանակություն չունի,կարևորը մշակած ծրագրերի ճիշտ կատարումն է ֆուտբոլիստների կողմից:Շեշտ հիմնականում դրվում է ֆիզիկական պատրաստականության վրա, նշում է մարզիչը:
<<ՈՒլիս>>-ում նույնպես կան մի շարք փոփոխություններ՝թիմից հեռացել են բավականին շատ ֆուտբոլիստներ,սակայն համալրվել է նորեկներով,չի բացառվում,որ ակումբին ևս կմիանան երկու արտասահմանցի ֆուտբոլիստներ:
Թե՛ Գանձասարը և թե՛ ՈՒլիսը փետրվարի 10-ին կմեկնեն Անթալիա,2-րդ ուսումնամարզական հավաքը անցկացնելու նպատակով:

Արթուր Զաքարյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031