Տուբերկուլոզով հիվանդներին սննդային և հիգիենիկ պարագաների փաթեթներ բաժանվեցին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Տուբերկուլոզով հիվանդներին սննդային և հիգիենիկ պարագաների փաթեթներ բաժանվեցին


Տուբերկուլոզով հիվանդներին սննդային և հիգիենիկ պարագաների փաթեթներ բաժանվեցին

 

Հեղինակ.

 

Տուբերկուլոզով հիվանդներին սննդային և հիգիենիկ պարագաների  փաթեթներ բաժանվեցին
ՀԿԽԸ -ի առողջապահական բաժինը 2011 թվականից իրականացնում է "Տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցություն" ծրագիրը: Արդյունքում սննդային և հիգիենիկ պարագաների փաթեթներ են տրամադրվում տուբերկուլոզով հիվանդներին: Այսօր Կարմիր խաչի Սյունիքի մարզային մասնաճյուղում հիվանդները ստանում էին իրենց հասանելիք օգնությունը:Ծրագրի ղեկավար Նարե Ղազարյանի խոսքով ամեն ամիս մոտավորապես 20-30 հիվանդ են ունենում դեղակայուն և ռեգուլյար բուժում ստացող:
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի մի մասն է կազմում այս ամենը: Ֆինանսավորում կատարվում է Գլոբալ հիմնադրամի կողմից: Նարե Ղազարյանը նշում է ,որ հիվանդները գոհ են լինում: Նրանց նաև անվճար դեղորայք է բաշխվում:Կապանի բժշկական կենտրոնի հակատուբերկուլոզային բաժանմունքում բուժում ստացող հիվանդները հիմնականում սոցիալապես անապահով են:Բաժանմունքի վարիչ Ռաֆիկ Քոսակյանի կարծիքով՝ այն քիչ թե շատ մեղմում է նրանց վիճակը:Նախաձեռնողները այս կերպ փորձում են նաև հիվանդներին խրախուսել բուժում ստանալ,քանի որ քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ փորձում են խուսափել բուժումի:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!