Գիտաժողով ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում՝ նվիրված բուհի 80-ամյակին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Գիտաժողով ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում՝ նվիրված բուհի 80-ամյակին


Գիտաժողով ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում՝ նվիրված բուհի 80-ամյակին

 

Հեղինակ.

 

Գիտաժողով ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում՝  նվիրված բուհի 80-ամյակին


Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղում ապրիլի 20-ին գիտաժողով էր կազմակերպվել՝ նվիրված բուհի 80-ամյակին։ Ճարտարագիտական կրթության ընդհանուր և տարածաշրջանային հիմնախնդիրների համար լուծումներ փնտրելու էին եկել ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր Արա Ավետիսյանը, ակադեմիկոսներ Էդուարդ Ղազարյանը, Վանիկ Զաքարյանը, պրոֆեսորներ Սուրեն Աղբալյանը,Աշոտ Պապոյանը եւ ուրիշներ։ Քանի որ տարածաշրջանը հարուստ է լեռնաարդյունաբերական հումքերով և անմիջականորեն հեռանկարներ է բացում կրթություն-հիմնարկություն համագործակցության համար, Գիտաժողովին հրավիրված էին նաև Սյունիքում գործող երեք հանքարդյունաբերական ձեռնարկությունների` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Դինո գոլդ մայնինգ քամփնի» եւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունների ներկայացուցիչներ,,Կապանի քաղաքապետը, փոխմարզպետը և այլք։

Ռեկտոր Արա Ավետիսյանի խոսքով, խնդիրները որոնք առաջացել են մասնագիտական կրթության մեջ և՜ ընդհանուր ճարտարագիտական կրթությանն են վերաբերում և դրա կազմակերպման առանձնահատկություններին։ Այս խնդիրները ընդհանրական քննարկման անհրաժեշտություն ունեին, և այդ է պատճառը, որ հենց մասնաճյուղերի փորձի և առաջարկությունների վրա են հիմնված գիտաժողովի զեկուցումները։ Եվ հենց այդ պատճառով է որոշվել հերթական գիտաժողովը Կապանում անցկացնել։

«Մի բան ակնհայտ է, որ ուսուցիչ, թե ինժեներ պատրաստելու գործընթացում պետք է նույն չափանիշներին, նույն ծրագրային իմացությանը և կարողություններին բավարարեն, անկախ նրանից մենք Երևանում ենք պատրաստում այդ մեքենաշինության մասնագետին, թե Կապանի մասնաճյուղում»,-նշեց ՀՊՃՀ ռեկտորը։

Զեկուցումներն ընդհատվում էին քննարկումներով ու առաջարկություններով, մասնագետները մեկը մյուսին լրացնելով փորձում էին ելք փնտրել,թե ինչպես նշված խնդիրներն ավելի պարզեցնեն և հեշտացնեն կրթության մատուցումը ուսանողներին:Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Լեռնիկ Պետրոսյանը համոզված է, որ գիտաժողովն անպայման դրական ազդեցություն է թողնելու մասնաճյուղի գործունեության վրա՝ ինչպես հետագա կրթության կազմակերպման որակի, այնպես էլ ընդգրկվածության հարցրերում։

«Այս ներկայացուցչական կազմը, որ հավաքվել է գիտաժողովին և այն զեկուցումներն ու ելույթները ,քննարկումները,որ եղել են՝ բավականին օգտակար ազդեցություն ունեն կրթության հետագա կատարելագործման, գիտական գործունեության կազմակերպման,և մասնաճյուղային կրթության բարձր մակարդակի հասնելու ուղղությամբ։ Վերջիվերջո, մասնագետ, գիտնական մարդկանց հետ քննարկումների արդյունքում, կարող են առաջանալ ճիշտ լուծումներ»։

Գիտաժողովի ավարտին բոլոր առաջարկությունները ռեկտորատում քննարկման են դրվելու գիտխորհրդի կողմից և որոշվելու է ,թե զարգացման որ չափանիշներն ու բաղադրիչները ինչ հերթականությամբ աշխատեցնեն,որ կոնֆերանսը արդյունավետ դառնա կրթության զարգացման գործում։

Նկարը՝ www.seua.am
Մ.Մ.
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!