Մ. Ստեփանյան թիվ 8 շենքի բնակիչները անհանգստացած են
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Մ. Ստեփանյան թիվ 8 շենքի բնակիչները անհանգստացած են


Մ. Ստեփանյան թիվ 8 շենքի բնակիչները անհանգստացած են

 

Հեղինակ.

 

Մ. Ստեփանյան թիվ 8 շենքի բնակիչները անհանգստացած են



Առաջին հայացքաից վտանք չներկայացնող այս փոքրիկ շիթը Մելիք Ստեփանյան թիվ 8 շենքի բնակիչների համար 4 ամիս է գլխացավանք է դարձել։ Այս օրերին, երբ քաղաքում ջրամատակարարման հետ կապված խնդիր կա, ջիր հոսքը այնքան էլ մեծ չէ, նշում են բնակիչները։ Իսկ մինչ այդ շենքի նկուղային հատվածում տեղադրված փականների խողովակից դուրս ժայթքող ջրի ձայնը լսելի էր դառնում անգամ դրսից։

Բնակիչները այս դեպքում ցուրտ եղանակի հետևանքով առաջացած խնդիրները չարյաց փոքրագույնն են համարում։ Այսպես շարունակվելու դեպքում տարիներ հետո շենքը վթարային կդառնա,- կարծում է բնակիչ Սերյոժա Սիմոնյանը։

Բնակիչների կարծիքով առաջացած խնդիրը նպաստել է նաև շենքում մի քանի ջրաչափերի խափանմանը։ Բազմիցս դիմել են թե Հայջրմուղկոյույու Կապան տեղամաս, և թե քաղաքապետարան։ Ամեն անգամ ասել են անպատճառ կգանք, կօգնենք, սակայն մինչ այսօր ոչ մի արդյունք տեսանելի չէ,- նշում են շենքի բնակիչները։

Ինչպես տեղեկացանք քաղաքապետարանից, դիմումը ընդունվել է, քննարկման արդյունքում «Հայջրմուղկոյուղու» Կապան տեղամասի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել աջակցել բնակիչներին և հարցը լուծել եղանակները տաքանալուն պես։
Բնակիչներին մնում է հուսալ, որ իրենց խնդրանք-բողոքը վերջապես լուծում կստանա։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031