Տյառնընդառաջից առաջ
Subscribe by RSS or Email


Տյառնընդառաջից առաջ

 

Հեղինակ.

 

Տյառնընդառաջից առաջ

Հրեական օրենքով, երբ որ արու զավակ էր ծնվում, անպայման եկեղեցի էին տանում՝ Տիրոջն ընդառաջ։ Այստեղից էլ ծագել է Տյառնընդառաջի խորհուրդը։ «Ամեն արու զավակ,որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի»։ Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Գալուստ վարդապետ Դարբինյանը պատմեց քառասուն օրական Հիսուսին տաճարին ընծայելու պատմությունը ։

«Քրիստոս ալ ըստ ավանդության պետք է նվիրվեր և տարին,որ տաճարին նվիրեն,սակայն այդ տաճարում Սիմէոն անունով ծերունի մը կար, որը տարիքն առած էր և հոն տաճարի մեջ ալ կբնակվեր։ Ըստ Ավետարանի ՝ հրեշտակը երևցած է իրեն և ըսած է, որ դուն չպիտի մեռնիս,մինչև որ փրկիչը տեսնես։ Եվ անշուշտ տարիքն առած մարդը կսպասեր այդ օրվան։ Երբ Քրիստոսին հայրը, մայրը երեխան գրկած կմտնեն տաճար, կընդառաջե, կառնե երեխան իր գիրկը, կհամբուրե,աչքերը վեր կբարձրացնե և կասե պատմական այս խոսքը. «Արդ արձակե ծառայս քո Տեր, զի աչք իմ տեսիլ փրկություն քո»։

Տյառնընդառաջին հատկապես անհամբերությամբ են սպասում նորապսակները։ Հաճախ կարծիքներ են տարածվում, որ խարույկի վրայով ցատկելը հեթանոսական արարողություն է, բայց եկեղեցին մկրտել է այն, քանի որ կրակն ու լույսը ոչ թե հեթանոսական կամ եկեղեցական խորհրդանիշներ են համարվում, այլ տիեզերական։

«Ժողովրդին մոտ արմատացած է այս սովորույթը, կրակի վրայով կցատկին, որ սատանային այրին, նրա թևերը քաշվին և այլն։ -կցան- Սակայն բոլորս էլ այն,ինչ Քրիստոսի հետ է կապված մեծ խնդությամբ կտոնեինք։ Ներկայիս ոչ թե հավատքը չկա, այլ սովորությունները ըսկսան անհետանալ մեր մեջ։ Մենք ըսկսանք մաս մը այդ սովորություններուն մի մասը որոշ չափով, քիչ մը թերի, քիչ մը նոր շրջանին համեմատ պայել»։

Փետրվարի 13-ին, երեկոյան ժամը 17-ին եկեղեցում նորապսակների և բոլոր հավատացյալների համար ժամերգություն կլինի,ինչից հետո նրանք կցատկեն խարույկի վրայով։ Իսկ ահա փետրվարի 14-ի Սբ Սարգսի տոնին ընդառաջ՝ հատկապես նշանված աղջիկներին վարդապետը խորհուրդ է տալիս եռօրյա ծոմ պահել։

Մարգարիտա Մանուկյան

Նկարը՝ haylur.am-ից
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!