Գիտելիքների ստուգատեսի առաջին օրը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Գիտելիքների ստուգատեսի առաջին օրը


Գիտելիքների ստուգատեսի առաջին օրը

 

Հեղինակ.

 

Գիտելիքների ստուգատեսի առաջին օրը
Հայոց պատմություն, կենսաբանություն և նախնական զինվորական պատրաստականություն` հենց այս երեք առարկաններից դպրոցականները առաջինը ստուգեցին իրենց գիտելիքները առարկայական օլիմպիադայի տարածքային փուլում: Աշակերտներին կրկին հնարավորություն է տրվել հասկանալու, որտեղ են թերանում, որ առարկայից պետք է ավելի շատ պարապել:Պատմությունից իրենց գիտելիքները ստուգեցին 80 աշակերտներ:
Հանձնաժողովի նախագահի խոսքով եղել են աշակերտները,ովքեր մեկնակից ընդամենը 30 րոպե անց հանձնել են գրավորները ու դուրս եկել: Սա չի նշանակում, որ ավարտել են այլ խոսում է նրա մասին, որ աշակերտները լուրջ չեն վերաբերում օլիպիադային և անպատրաստ են եկել:
Կապան համար 5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Սոնան մասնակցեց և հայոց պատմության և նախնական զինվորական պատրաստականության օլիմպիադային: Ասում է ամառվանից սկսել էր նախապատրաստվել կրկնել է անցածը, դպրոցական ծրագիրց դուրս գրականություն ուսումնասիրել:
Նախնական զինվորական պատրաստականությունից օլիմպիադային հայտագրվել էին 54 աշակերտներ, երեքը բացակայել են: Յուրաքանչյուր առարկայից երեխաներին 3 ժամ էր հատկացվել հարցաշարերը լրացնելու համար:
Օլիմպիադայի երկորրդ օրը՝ երեխաները իրենց գիտելիքները կստուգեն օտար լեզուներից՝ անգլերեն,ֆրանսերեն և գերմաներենից ինչպես նաև հայոց եկեղցու պատմությունից:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!