Օլիմպիական շարժումը փետրվարի 4-ից կսկսվի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Օլիմպիական շարժումը փետրվարի 4-ից կսկսվի


Օլիմպիական շարժումը փետրվարի 4-ից կսկսվի

 

Հեղինակ.

 

Օլիմպիական շարժումը փետրվարի 4-ից կսկսվի
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը փետրվարի չորսից կրկին աշակերտների կհամախմբի մեկ գաղափարի շուրջ: Օլիմպիական շարժմանը այս տարի իրավունք են ստացել մասնակցելու երկու հազար երեք հարյուր քսան երեխաները` մարզի չորս տարածաշրջաններից,որոնք իրենց գիտելիքները կստուգեն տասներեք առարկաններից:
Տարածքային փուլին մասնակցելու իրավունք են ստացել բոլոր այն աշակերտները, ովքեր դպրոցներում անցկացված գիտելիքների ստուգատեսին առաջատար են եղել:Առարկայական օլիմպիադաների անցկացման ժամանակացույցը, հանձնաժողովները ինչպես նաև հարցաշարերը սահմանված ժամկետներում կազմվել են:
Համացանցի միջոցով անցկացվող օլիմպիադաների թիվը ավելացել է:Մաթեմատիկայից բացի, այսուհետ, ֆիզիկա առարկայի օլիմպիադան նույնպես կանցկացվի համացանցով: Հայտագրումը արդեն ավարտվել է:Մաթեմատիկայից մասնակցելու ցանկություն է հայտնել հազար ութ հարյուր վաթսուներեք աշակերտ, իսկ ֆիզիկայից երեք հարյուր քսանչորս:Եվս մեկ նորություն, այն առարկանները, որոնց ծավալները շատ են աշակերտների թիվը նույնպես երկու հանձնաժողովները կստուգեն: Ամենաշատ մասնակցությունը հայոց լեզվից կլինի` հարյուր տասնվեց ,անգլերենից իննսուն,իսկ ռուսաց լեզվից յոթանասունինը:Արդեն երրորդ տարին է աստղագիտություն առարկայից օլիմպիադային մասնակից երեխա մարզը չի ունենում:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!