316րդ հոդվածը խաղալիք են սարքել.«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» շարժմանը նաև Կապանն է միացել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » 316րդ հոդվածը խաղալիք են սարքել.«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» շարժմանը նաև Կապանն է միացել


316րդ հոդվածը խաղալիք են սարքել.«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» շարժմանը նաև Կապանն է միացել

 

Հեղինակ.

 

316րդ հոդվածը խաղալիք են սարքել.«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» շարժմանը նաև Կապանն է միացել


«Յուրաքանչյուր գիտակից քաղաքացի պոտենցիալ քաղբանտարկյալ է»։ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» շարժմանը նաև Կապանն է միացել։ Փետրվարի 3-ին Չարենցի փողոցով անցնող դարձողների ուշադրությունն այս տողերն էին գրավում։ Մեր նկարահանման պահին ստորագրահավքին մասնակցել էին հարյուր հիսունից ավելի քաղաքացիներ։ Սա հիմնականում ծնունդով կապանցի Շանթ Հարությունյանի և մեր համաքաղաքացի Արմեն Հովհաննիսյանին ի պաշտպանություն է նախաձեռնվել։ Վերջինիս կնոջ՝ Շողեր Հակոբյանի և նախաձեռնող խմբի ջանքերով է,որ Կապանում ևս մարդիկ հնարավորություն ունեն իրենց դիրքորոշումը հայտնելու ժողովրդավարական երկրում քաղաքացիական բանտարկյալներ ունենալու վերաբերյալ։

«Բոլորն էլ ազգասեր, ազգանվեր տղաներ են, ովքեր պայքարել են, կռվել են հայրենիքի համար,կամ ունեն հայրենիքին մատուցած ծառայություններ։ Մենք պահանջում ենք, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն։ Ուզում եմ նաև նշել, որ միջազգային իրավապաշտպան կառույցներն են շեշտադրել այդ երևույթի նկատմամբ իրենց դիրքորոշումը և արտահայտել են միանշանակ կարծիք,որ տղաները քաղբանտարկյալներ են,իսկ 316րդ հոդվածն ուղղակի իշխանությունները խաղալիք են դարձրել»,-ասում է քաղբանտարկյալ Արմեն Հովհաննիսյանի կինը։

«Ապօրինի, չհիմնավորված կալանք» այսպես են որակվում Շանթ Հարությունյանի և նրա ընկերների, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ազատազրկումը։ Նախաձեռնող խմբի անդամները չեն կարևորում որևէ կուսակցության կամ գաղափարախոսության պատկանելը, նրանք պայքարում են քաղաքական հետապնդման դեմ։

«Խոսքը վերաբերում է երևույթին, քաղբանտարկյալ ունենալուն մի երկրում,որը եվրոպական արժեքներ է որդեգրել։ Եվ պարտադիր չէ լինել համակիր կամ որևէ կուսակցության պատկանելություն ունենալ»,-ասում է նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Հակոբյանը։

Ստորագրահավաքն իրականացվել է ոչ միայն Չարենցի փողոցում, այլև տարբեր թաղամասերում։ Նախաձեռնողների ակնկալիքները մեծ են՝ նրանք սպասում են իրենց ընկերների կալանքից ազատմանը։


Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!