Զորավար Անդոկ Սյունիի անունով Քաջարանում նոր հասարակական կազմակերպություն է բացվել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Զորավար Անդոկ Սյունիի անունով Քաջարանում նոր հասարակական կազմակերպություն է բացվել


Զորավար Անդոկ Սյունիի անունով Քաջարանում նոր հասարակական կազմակերպություն է բացվել

 

Հեղինակ.

 

Զորավար Անդոկ Սյունիի անունով Քաջարանում նոր հասարակական կազմակերպություն է բացվել



Քաջարանում երիտասարդության ներուժն օգտագործելու նոր հնարավորություններ են ստեղծվել ։ Սյունյաց հզոր իշխաններից մեկի՝ Անդոկ Սյունիի անունով զարգացման նոր հասարակական կազմակերպություն է ձևավորվել։ Կանոնադրությունն ընդունվել է, ապաքաղաքական կազմակերպության երիտասարդ անդամները նպատակ ունեն ակտիվորեն մասնակցելու համայնքի մշակութային միջոցառումներին և նպաստելու քաղաքի երիտասարդությանը հուզող խնդիրների լուծմանը։

«Կազմակերպությունը կուսակցական որևէ պատկանելություն չունի, գործելու է ի նպաստ մեր համայնքի, մեր երկրին և մեր երիտասարդներին։ Նպատակն է համախմբենք նրանց և արթուն պահենք նաև երգն ու երաժշտությունը»,-շեշտում է «Անդոկ Սյունի» հկ-ի նախագահ Արտակ Աբրահամյանը ։

Մենք պետք է ռազմավարություն մշակենք, մեր երիտասարդությանը համայնքի կյանքին ինտեգրելու գործում հաջողություններ ունենալու համար։ Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց երիտասարդների նախաձեռնությանը, նաև կիսվեց իր մտահոգություններով։

«Ինչպիսինն է լինելու վաղվա մեր ուսանողի ճակատագիրը, նա հե՞տ է գալու, թե մնալու է այնտեղ, թե գա՝ աշխատանք է գտնելու, թե տանն է մնալու, տա աստված,որ կազմակերպությունն իսկապես կայանա, հզորանա»։

Օրհնյալ է յուրաքանչյուր գործ, երբ գիտակցության մեջ պիտի ազգապահպանության շունչն ու ոգին ներդրվի։ Քաջարանի հոգևոր հովիվ Տեր-Ահարոն քահանա Մելքումյանն էլ իր օրհնանքով բարի երթ մաղթեց հասարակական կյանքին մասնակցելու և ակտիվության նոր ուղի բռնած երիտասարդներին։


Մարգարիտա Մանուկյան
Լուսանկարը` www.aravot.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!