Դե որ ուզում են աշխատում են էլի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Դե որ ուզում են աշխատում են էլի


Դե որ ուզում են աշխատում են էլի

 

Հեղինակ.

 

Դե  որ  ուզում  են աշխատում  են  էլի

Դեկտեմբերին տեղացած առատ ձյան հետևանքով առաջացած մերկասառույցը դեռ նոր էր հասցրել հալվել, երբ կրկին ձյուն տեղաց; Երեկ երեկոյան ժամերից տեղացած ձյունը առավոտյան արդեն հասցրել էր ծածկել մայթերն ու ճանապարհները , բայց ոչ հաստ շերտով; Կապանի կոմունալ ծառայության աշխատակիցները այս անգամ առավել պատրաստակամ ու զգոն էին;
Արդեն առավոտից քաղաքի կենտրոնական հատվածներն ու թաղամասեր տանող ճանապարհները աղով ու ավազով էին մշակվել;
Կոմունալ ծառայության աշխատակիցները անգիր գիտեն, թե քաղաքի որ թաղամասերն են մերկասառույցով արագ պատվում; Ու այս անգամ խմբերը սկսեցին առաջնահերթներից. Սա անմիջապես զգացվեց , ժամը 10-ի դրությամբ կենտրոնական հատվածները ոչ միայն անցանելի էին, այլև անգամ մայթերն էին մաքրվում ; Իհարկե, հենց այս դեպքում է, որ իսկապես ուզում ես ձմեռը վայելել, այլ ոչ թե մտածել վայր չընկնելու մասին;
Կոմունալ ծառայության աշխատակիցները ձեռք են բերել նաև տրակտորներ, անհրաժեշտության դեպքում ծառայությանը աջակցելու են նաև ԶՊՄԿ ՓԲԸ, Կապանի ԲԿ-ի հիմնանորոգում իրականա ցնող շինարարները;
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!