Դանդի Փրիշս Մեթալս Կապանում գողությունները բացահայտվում են
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Դանդի Փրիշս Մեթալս Կապանում գողությունները բացահայտվում են


Դանդի Փրիշս Մեթալս Կապանում գողությունները բացահայտվում են

 

Հեղինակ.

 


Դանդի  Փրիշս  Մեթալս Կապանում  գողությունները բացահայտվում  են

«Տարին գողությամբ փակեցինք, գողությամբ էլ սկսեցինք»,- այսպես սկսվեց հարցազրույցը " Դանդի Փրիշս Մեթալս Կապան " ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի հետ. Խոսքը վերաբերում է հունվարի 23-ի լուսաբացին տեղի ունեցածին . Այս անգամ գողոնը հորատման սարքերն էին.
Ընկերությանը 36 հազար դոլարի վնաս է հասցվել.


Այդ սարքերը նախատեսված են մակերեսային հորատումների համար . Ընկերության գլխավոր տնօրենը պարզաբանում է հանցագործները դրանք կարող են վաճառել մարզի և հանրապետության այլ հանքարդյունաբերական ձեռնարկություններին ու գումար վաստակել.Գլխավոր տնօրենը համոզված է , որ սա ինչ-որ մեկի պատվերն է.


Ըստ նախնական տվյալների ներխուժած անձինք քաջատեղյակ էին տարածքին ու առանց հապաղելու 40 րոպե շարունակ թալանել են այն ինչի հետևեից եկել էին. Տեսախցիկը չի որսացել պահակին. Վերջինս արդարացել է , որ ինքը այդ ընթացում քնած է եղել. Հրաչ Ջաբրայանի խոսքով պահակը ստելէ , որ տարածքը զննել է .

Գլխավոր տնօրենը այս անգամ արդեն հանցագործներին գտնելու համար ոչ միայն ոստիկանություն էր դիմել, այլև համացանցի միջոցով նաև հանրությանը. Հայտարարության մեջ Հրաչ Ջաբրայանը որևէ տեղեկատվություն տրամադրելու դիմաց գումար է խոստանում. նախաքննությունը շարունակվում է, բայց պարզվում է սա դեռ ամենը չէ.

Պարզվում է 2-3 ամիս առաջ անիվների գողություն կազմակերպողը ևս Դանդիի աշխատող է. Դրանք Հայաստան է ներմուծում միմիայն ձեռարկությունը.

Անիվների գողությունը կազմակերպողին ոստիկանությունը ձերբակալել է ու այժմ նա կալանավորված է .

"Գողությունը առօրյայի մաս չպետք է դառնա ,- ասում է Դանդիի գլխավոր տնօրենը. Անգամ նրանք են գողանում, ովքեր պատվոգրերի ու խրախուսանքի են արժանացել. 17 օրվա ընթացքում 5 հոգու կրճատել եմ հենց այս ամոթալի երևույթի պատճառով. Վառելիք գողացողներին ժամանակին ներեցի ,բայց սա գագաթնակետն է".

2013-ը ընկերության ղեկավարը որակեց որպես գերծանրաբեռնված տարի.Այս ամենից հետո Հրաչ Ջաբրայանը , այնուամենայնիվ ,լավատեսորեն է դրամադրված ու համոզված է , որ չարչարանքի պտուղները քաղելու են այս տարի. Աշխատանքների ճիշտ ծրագրումը թույլ է տալիս ակնկալելու արտադրանքի աճ. Եվ եթե սպասելիքները արդարանան, գալիք հունվարին աշխատավարձերը 10 տոկոսով կբարձրանան.
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031