Ուսանողները բանավիճում են՝ արդյո՞ք «ՀՀ պետական քաղաքականությունը խթանում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում»
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ուսանողները բանավիճում են՝ արդյո՞ք «ՀՀ պետական քաղաքականությունը խթանում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում»


Ուսանողները բանավիճում են՝ արդյո՞ք «ՀՀ պետական քաղաքականությունը խթանում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում»

 

Հեղինակ.

 

Ուսանողները բանավիճում են՝ արդյո՞ք  «ՀՀ պետական քաղաքականությունը խթանում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում»


«Երիտասարդների ներգրավվածությունը ՓՄՁ զարգացման մեջ» ծրագրի շրջանակներում ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի ուսանողների միջև կազմակերպվել Էր բանավեճ: Այն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից: Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը ՓՄՁ ոլորտում առկա հիմնախնդիրների վերաբերյալ և խթանել նրանց գործուն մասնակցությունը ոլորտի զարգացմանը:

Ուսանողները բանավիճում են՝ արդյո՞ք  «ՀՀ պետական քաղաքականությունը խթանում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում»


Անկախ մասնակիցների կողմնորոշումից ձևավորված կողմ և դեմ խմբերը կառուցողական ելույթների, հարց ու պատասխանի միջոցով քննարկեցին «ՀՀ պետական քաղաքականությունը խթանում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայստանում» թեման: Թիմերը հատկացված ժամանակի ընթացքում ներկայացրին փոքր և միջին բիզնեսը խթանող, ինչպես նաև վիճակը վատթարացնող երևույթները:

Ուսանողները բանավիճում են՝ արդյո՞ք  «ՀՀ պետական քաղաքականությունը խթանում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում»


Մասնակիցների աշխատանքը գնահատեցին 3 դատավորներ: Հաշվի առնելով նախապատրատական աշխատանքները, հիվնավորված փաստերի առկայությունը, ելույթի համոզիչ լինելը և մի շարք այլ հանգամանքներ ժյուրին որոշեց հաղթողին: 19-17 հաշվով հաղթեց դեմ խումբը: Ժյուրիի կարծիքով մասնակիցների պատրաստվածությունը բավականին գոհացուցիչ էր և վատ չէր լինի, եթե նման թեմաներով բանավեճերի մասնակցեին նաև պետական պաշտոնյաները:


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!