Հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնը մարզի աղբահանության ու թափառող կենդանիների խնդիրների լուծման հեռանկար չի տեսնում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնը մարզի աղբահանության ու թափառող կենդանիների խնդիրների լուծման հեռանկար չի տեսնում


Հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնը մարզի աղբահանության ու թափառող կենդանիների խնդիրների լուծման հեռանկար չի տեսնում

 

Հեղինակ.

 

Հիգիենիկ-հակահամաճարակային  տեսչության Սյունիքի  մարզային  կենտրոնը մարզի  աղբահանության  ու  թափառող  կենդանիների  խնդիրների  լուծման  հեռանկար  չի  տեսնում

Հիգիենիկ - հակահամաճարակային պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնը 2014- ը սկսել է ոչ միայն փոխված անունով , այլև նոր պարտականություններ ստանձնած։Նախորդ տարվա նոյեմբերից կառույցը վերակազմավորվել է ու այսուհետ կկոչվի առողջապահական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոն։ Լենա Մալինցյանը, խոսելով բարեփոխումների մասին՝ տեղեկացրեց, որ կառույցում կրճատումներ չկան, ընդհակառակը հաստիքների պակաս է զգացվում։

Տեսչության կողմից կլինեն ստուգումներ, կվերահսկվեն տարբեր հիմնարկ – ձեռնարկություններ՝ հանքարդյունաբերական , առողջապահական, շինարարական,նաև ուշադրության կենտրոնում կլինեն դեղատները, ճանշինները, մեքենաշինական կազմակերպությունները։ Բժիշկներն ու աշխատանքի տեսչության ներկայացուցիչները կստուգեն ոչ միայն մարդկանց, այլև աշխատանքային պայմանների անվտանգությունը։



Տեսչությունը հունվարից արդեն սկսել է աշխատել գերծանրաբեռնված , միևնույն ժամանակ հանձնարարականները դեռ առջևում են։ Լենա Մալինցյանի խոսքով միավորումը ենթադրում է լայնածավալ ու պատասխանատու աշխատանք ։
Ինչ վերաբերում է նախորդ տարվան ,ապա այն կարելի է հայողակ համարել։ Սա նշանակում է , որ համաճարակային բռնկումներ չեն եղել։

Համաճարակ չկար, բայց նախակրթարաններում նկատվեց աղիքային հիվանդության աճ։ Ինչը ոչ արդյունավետ բուժման ու անհտևողականության արդյունք է , -ասում է մարզային կենտրոնի պետը։
Մարզի ամբողջ տարածքում ցավոտ խնդիրները շարունակում են մնալ վատ աղբահանությունն ու թափառող շների օրեցօր աճը։ Սանիտարահիգենիկ ոչ մի կանոն չի պահպանվում։ Լենա Մալինցյանը անգամ հուսադրող որևէ քայլ չի տեսնում։

Ինչ վերաբերում է խմելու ջրին, այստեղ պատկերը համեմատաբար բավարար է ։ Անհանգստանալու առիթ չկա,- վստահցենում են տեսչությունում
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!