Հունվարի 29-ին լրացավ ռուս մեծ բանաստեղծ Պուշկինի մահվան 177 տարին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հունվարի 29-ին լրացավ ռուս մեծ բանաստեղծ Պուշկինի մահվան 177 տարին


Հունվարի 29-ին լրացավ ռուս մեծ բանաստեղծ Պուշկինի մահվան 177 տարին

 

Հեղինակ.

 

Հունվարի 29-ին լրացավ  ռուս մեծ բանաստեղծ Պուշկինի մահվան 177 տարին



Արդեն 177 տարի է ինչ բանաստեղծ և գրող Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը հեռացել է կյանքից։ Թեև երկար ժամանակ է անցել, սակայն պուշկինյան բանաստեղծությունները շարունակում են արդիական ու սիրված մնալ։ Այդ է պատճառը, որ այսօր, հենց նրա մահվան օրը, Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում կազմակերպվել էր միջոցառում։ Նպատակն էր ևս մեկ անգամ զգալ ու վերապրել Պուշկինի պոեզիան։

Ինչպես միջոցառման կազմակերպչ Նունե Գևորգյանը նշեց, ցանկանում է բանաստեղծություների, երգի միջոցով ևս մեկ անգամ հետ պտտել պատմության անիվը և հայտնվել պուշկինյան այն ժամանակահատվածում, երբ կանայք հագնում էին երկար շրջազգեստներ, իսկ տղամարդիկ էլ մենամարտի էին դուրս գալիս՝ իրենց կանանց պատիվը պաշտպանելու համար։ Վերադառնալ այն ժամանակները, երբ գրում էին մոմի լույսի տակ, սակայն լուսավորում էին մի ամբողջ հասարակություն։

Կենտրոնի սաների հետ հավասար արտասանում էր նաև հանդիսատեսը, ինչը վկայում է, որ բանաստեղծի ստեղծագործությունները մշտապես եղել են ու կմնան ուշադրության կենտրոնում։ Ինչպես գրաքննադատ Վիսարիոն Բելինսկին է ասել «Պուշկինը հավիտյան ապրող և շարժվող երևույթներից է, որոնք կանգ չեն առնում այն կետում, որտեղ վրա է հասել մահը, այլ շարունակում են զարգանալ հասարակության գիտակցության մեջ»:

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!