Հետախուզական վաշտի ցուցադրական ելույթները փողային նվագախմբի նվագակցությամբ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հետախուզական վաշտի ցուցադրական ելույթները փողային նվագախմբի նվագակցությամբ


Հետախուզական վաշտի ցուցադրական ելույթները փողային նվագախմբի նվագակցությամբ

 

Հեղինակ.

 

Հետախուզական վաշտի ցուցադրական ելույթները փողային նվագախմբի նվագակցությամբ


Այսօր նշվում է հայոց բանակի կազմավորման 22 ամյակը։ 1992 թվականի հունվարի 28-ին «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» կառավարության որոշման ընդունումը ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Դժվարին ճանապարհ անցած և խաղաղության գինը լավ իմացող երիտասարդ բանակը այսօր արդեն շարժվում է հաստատուն քայլերով։

Կապանի Գ. Նժդեհի հրապարակում այսօր առավոտվանից տիրում էր տոնական տրամադրություն: Փողային նվագախմբի հնչյունները ռազմահայրենասիրական ոգով էին լցրել հրապարակի մթնոլորտը: Իսկ հետախուզական վաշտի ցուցադրական ելույթին քաղաքացիները շունչները պահած էին հետևում: Նրանց կարծիքով տղաների պատրաստվածությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր սահմանների պաշտպանությունը իրենց վրա են վերցրել խիզախ զինվորներ:

Ինչպես քաղաքացիները մաղթեցին, թող երկրում միայն խաղաղություն լինի, ոչ մի ծնող չարտասվի, հնչած կրակոցներն էլ լսելի լինեն միայն զորավարժությունների ժամանակ, իսկ կապույտ երկնքում միշտ ծածանվի եռագույնը։

Հետախուզական վաշտի ցուցադրական ելույթները փողային նվագախմբի նվագակցությամբ



Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!