Կապանի բարձրահարկ շենքերի 124 վերելակների բացասական եզրակացություն է տրվել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի բարձրահարկ շենքերի 124 վերելակների բացասական եզրակացություն է տրվել


Կապանի բարձրահարկ շենքերի 124 վերելակների բացասական եզրակացություն է տրվել

 

Հեղինակ.

 

Կապանի բարձրահարկ շենքերի 124 վերելակների բացասական եզրակացություն է տրվել
Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Սյունիքի մարզային ստորաբաժանումը անցած 2013 թվականին քաղաքի բարձրահարկ շենքերի 10 վերելակների դրական եզրակացություն է տվել:Այսնիքն վերջիններս նորոգվել են ու տեխնիկական փորձաքննություն արդյունքում շահագործման համար պիտանի ճանաչվել: Առհասարակ մարզկենտրոնում հաշվառված 157 վերելակներից գրանցված է 146 ,որից 124 –ը դեռևս 2011 թվականին ստացել են բացասական եզրակացություն: Արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզային փրկարարական վարչության տարեկան հաշվետվության ընթացքում վերելակների խնդիրը առանձնահատուկ ուշադրության արժանացավ:Խոսքը մասնավորապես վերաբերում է անվտանգությանը: Վերելակները համայնքի սեփականությունը չեն հանդիսանում և մեր հաշվեկշռում չեն գտնվում նշում է քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը,բայց այնուամենայնիվ, ամեն տարվա բյուջեն հաստատելիս որոշակի գումարներ ենք հատկացնում քաղաքի բարձրահարկ շենքերի վերելակների նորոգման համար:
Անցած տարվա ընթացքում նորոգված վերելակներից մեկն էլ Հունան Ավետիսյան թաղամասի 1ա շենքի վերելակն էր:Ծախսվել է 1,8 միլիոն դրամ :Ամբողջովին նորոգվել էր խցիկը փոխվել էին դռները, նոր սեղմակոճակներ էին տեղադրվել ,սակայն ընդամենը 2 ամիս անց հիմնանորոգված վերելակից շատ քիչ բան էր մնացել:Այսինքն համայնքը իր սուղ միջոցներից գումար է հատկացնում,բայց վերելակը շահագործողները՝ բնակիչները պահպանության հարցով չեն մտահոգվում.Հունան Ավետիսյան փողոցի 1ա շենքի վերելակը հենց դրա վկայությունն է :
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!