Վրաստանում նույնիսկ նորմալ չգիտեն, թե ինչումն է հայ-ադրբեջանական խնդիրը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Վրաստանում նույնիսկ նորմալ չգիտեն, թե ինչումն է հայ-ադրբեջանական խնդիրը


Վրաստանում նույնիսկ նորմալ չգիտեն, թե ինչումն է հայ-ադրբեջանական խնդիրը

 

Հեղինակ.

 

Վրաստանում նույնիսկ նորմալ չգիտեն, թե ինչումն է հայ-ադրբեջանական խնդիրը


Վրացական հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը համարում է, որ Հայոց Ցեղասպանության հարցի շուրջ Վրաստանում տեղեկացվածության պակաս կա և անհրաժեշտ է Հայոց Ցեղասպանության մասին ճանաչողական տեղեկատվություն տարածել: Այս մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց բանախոսը:

«Մեզ պետք է ինֆորմացիա տարածել, որ Վրաստանում իմանան, թե ինչ է եղել և ինչպես է եղել: Վրաստանում նույնիսկ նորմալ չգիտեն, թե ինչումն է հայ-ադրբեջանական խնդիրը»,- նշեց Մելիքյանը:


Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին՝ բանախոսն նշեց, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանը և Թուրքիան աշխատում են վրաց ժողովրդի հետ, ինչպես նաև կա տնտեսական գործոնը Վրաստանի և Թուրքիայի միջև, և այդ հարցում դերակատար է նաև Ադրբեջանը։

Վրացագետը կարևորեց հայկական տարբեր կառույցների կողմից Վրաստանում Հայոց Ցեղասպանության ճանաչումը հասունացնելուն ուղղված քայլերը: Ապրիլի 17-ին վրացական «Իրակլի 2-րդ» կազմակերպությունը դիմել էր Վրաստանի կառավարությանը Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու կոչով:


Ջոնի Մելիքյանը նշեց, որ այսօրվա դրությամբ Վրաստանում շատ ակտուալ է Հայոց ցեղասպանության հարցը, և այնտեղ այս տարիների ընթացքում գործում է մի կազմակերպություն, որն այս տարիների ընթացքում քարոզում էր, որ պետք է վրացական կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Սակայն վրացական նոր իշխանությունների կողմից ապրիլին եղան հայտարարություններ, որ այդպիսի բան Վրաստանում չի լինի։

www.hartak.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!