Մոցարտի անմահությունն արդեն երկուսուկես դարի պատմություն ունի.Այսօր նաև հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Մոցարտի անմահությունն արդեն երկուսուկես դարի պատմություն ունի.Այսօր նաև հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է


Մոցարտի անմահությունն արդեն երկուսուկես դարի պատմություն ունի.Այսօր նաև հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

 

Հեղինակ.

 

Մոցարտի անմահությունն արդեն երկուսուկես դարի պատմություն ունի.Այսօր նաև հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է


Կտոր մը երկինք...Ֆիլմի անունը լսելիս հիշում ենք հայ մեծանուն կոմպոզիտորի՝ Տիգրան Մանսուրյանի երաժշտության հնչյունները և պատկերացնում աղավնիների խաղաղ ճախրանքը։ «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Նռան գույնը», «Հին օրերի երգը» և այլ հայտնի ֆիլմեր հնչյունազարդող կոմպոզիտորի ծննդյան օրն է այսօր: Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչը ծնվել է 1939թ. հունվարի 27-ին, Բեյրութում։ Աշխարհահռչակ են նրա նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ ստեղծագործությունները։ Մանսուրյանն առաջինն է հայ կոմպոզիտորներից ,ով Հայաստան է ներմուծել կոմպոզիցիոն բազում նոր հնարներ։

Մոցարտի անմահությունն արդեն երկուսուկես դարի պատմություն ունի.Այսօր նաև հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է


Այսօր նաև ավստրիացի մեծն կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ծննդյան օրն է։ Իր բացառիկ ընդունակությունների շնորհիվ 1756 թ. հունվարի 27-ին Զալցբուրգում ծնված հրաշամանուկը արդեն իսկ երեք տարեկանում հետազոտությունների առարկա էր դարձել ։ Համաշխարհային երաժշտական գլուխգործոցներից է համարվում Մոցարտի կիսատ մնացած ռեքվիեմը։ Նրա սոնատները շարունակում են իրենց մշտական տեղը զբաղեցնել կատարողների նվագացանկում։ Աշխարհահռչակ կոմպոզիտորի օպերաներն ու սիմֆոնիաներն անմահության են կոչված։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031