Գազատարի վթարի արդյունքում 1500 բաժանորդներ մոտ 15 ժամ գազազրկվել են
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Գազատարի վթարի արդյունքում 1500 բաժանորդներ մոտ 15 ժամ գազազրկվել են


Գազատարի վթարի արդյունքում 1500 բաժանորդներ մոտ 15 ժամ գազազրկվել են

 

Հեղինակ.

 

Գազատարի վթարի արդյունքում 1500 բաժանորդներ մոտ 15 ժամ  գազազրկվել են
Արդյունքում պարզվել է,որ շենքի դիմացի մայթի տարածքով անցնող գազատար խողովակն է պայթել ու գազի արտահոսք էտեղի ունեցել:Հայռուսգազարդի Սյունիքի մասնաճյուղի 1-04 ծառայությունը ,ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են հասել:Սյունիքի ԳԳՄ-ի տնօրեն Արթուր Խաչատրյանի խոսքերով վթարը անմիջապես լոկալիզացվել է:
Գազատարի վթարի պատճառով գազազրկվել են Հացի փուռ կոչվող հատվածից սկսած `Ձորք,Բաղաբերդ,Հալիձոր թաղամասերի բնակիչները ,ինչպես նաև ամբողջ Շինարարների թաղամասը :Ընդահանուր առմամբ մոտ 1500-ից բաժանորդներ:
Հունվարի 25-ի վաղ առավոտվանից վթարային բրիգադը գործի կանցնի և հավանաբար մինչև կեսօր կվերականգնվի վերոհիշյալ թաղամասերի գազամատակարարումը:Հավանաբար վթարի պատճառ է դարձել ջերմային տատանումները`ցուրտ և տաք օրերը.սա մասնագետների նախնական կարծիքն է:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!