Ձուն էլ է իրեն թանկացնում
Subscribe by RSS or Email


Ձուն էլ է իրեն թանկացնում

 

Հեղինակ.

 

Ձուն էլ է իրեն թանկացնում



Ձուն է հավից, թե հավը ձվից. Դեռևս պատասխան չունեցող այս հարցը մինչ այսօր էլ մարդիկ շարունակում են տալ նաև սրամտելու համար: Բայց օրեցօր թանկացող ձվի գները քաղաքացիներին արդեն ոչ թե սրամտելու, այլ մտահոգվելու տեղիք են տալիս։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի Սյունիքի մարզային գործակալության տվյալների 2013 թվականի հունվարից մինչ տարեվերջ ձվի մեկ տասնյակի գինը 641.4-ից դարձել է 774.6 տասնորդական դրամ: Ամենամսյա դիտարկումները ցույց են տվել, որ ձվի գինը կտրուկ աճել է սեպտեմբերից:

Մարզկենտրոնի վաճառակետերում ձվի գինը հիմնականում տատանվում էր 75-80 դրամի սահմաններում, իսկ տնական ձուն 80-100: Վաճառողների մեծ մասը գնի թանկացումը մեկնաբանում է այսպես. «Ձվի պակաս կա, թանկ ստանում ենք, թանկ էլ վաճառում»,- նշում են նրանք, այդպես էլ չցանկանալով երևալ տեսախցիկի առջև: Թեև գները թանկացել են, այդ ու հանդերձ հաճախորդները շարունակում են գնել: Նախապատվությունը տալիս են տնական կամ հայկական արտադրության ձվին:

Գնային համակարգից բացի անհրաժեշտ է հետևել նաև ձվի պիտանելիության, պահպանման և օգտակարության պայմաններին: Խորհուրդ է տրվում այն պահել սառնարանում, սուր ծայրը ուղղված դեպի ներքև: Իսկ չափի մեջ օգտագործելու դեպքում օգտակարությունը բավականին շատ է:Բժիշկները մեծահասակներին խորհուրդ են տալիս շաբաթական 2-3 ձու օգտագործել, փոքրերին 5-6։ Միայն ձվի նկատմամբ ալերգիկ հատկություններ, լյարդի հիվանդություն ունեցողներին են խորհուրդ տալիս չօգտագործել, մնացած դեպքերում ձու օգտագործելը անհրաժեշտ է, քանի որ նրա մեջ եղած վիտամիններն, ամինոթթուներն անհրաժեշտ են մեր օրգանիզմին:

Ձուն էլ է իրեն թանկացնում



Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031