Կապանի "Գանձասարը" սկսել է մարզումները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի "Գանձասարը" սկսել է մարզումները


Կապանի "Գանձասարը" սկսել է մարզումները

 

Հեղինակ.

 

Կապանի "Գանձասարը" սկսել է մարզումները

Նախնական տվյալներով Գանձասարից հեռացել են Արտակ Դաշյանը, Հրայր Մկոյանը, Արթուր Բարսեղյանը, Արարատ Առաքելյանը, իսկ սերբ կիսապաշտպան Դեյան Վուկոմանովիչը փորձաշրջան է անցնում Հունգարիայում: Այս պահին թիմը փորձարկում է մի շարք ֆուտբոլիստների` Կորյուն Հովհաննիսյան, Լևոն Կոնոպլյով,Կայուժման Շարիպով, ով Ղազախստանի հավաքականի անդամ է, մեկ ֆուտբոլիստ Կոտ դի Վուարից է և արգենտինացի Միգել Պեդրո Լոպեսը, ով միայն այսօր է ժամանել Հայաստան:
Ինչպես նշում է Սևադա Արզումանյանը, թիմը այսօրվանից սկսած օրական 2 մարզում է անցկացնելու: Շեշտը հիմնականում կդրվի ֆիզիկական պատրաստականության վրա`չանտեսելով նաև տեխնիկա-տակտիկական գործողությունները:
Մինչ ուսումնամարզական հավաքը Գանձասարը պատրաստվում է մեկ-երկու ընկերական հանդիպում անցկացնել, որի հիմնական նպատակն է լինելու ուսումնասիրել նորեկների խաղը: Հիշեցնենք, որ փետրվարի 10-ից 23-ը Գանձասարը ուսումնամարզական հավաք է անցկացնելու Անթալիայում:
Թիմում բարեբախտաբար լուրջ վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներ չկան: Հիշեցնենք, որ դեռ 2013 թվականին վիրահատության էր ենթարկվել Արտակ Գրիգորյանը, իսկ Սամվել Մելքոնյանը ուներ մեջքի հետ կապված խնդիրներ, սակայն Սևադա Արզումանյանը տեղեկացրեց, որ նրանք արդեն ապաքինվում են: Իսկ Հանրապետության բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մարտին:


Արթուր Զաքարյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!