Ձեռագիրը որպես մարդու բնորոշման միջոց
Subscribe by RSS or Email


Ձեռագիրը որպես մարդու բնորոշման միջոց

 

Հեղինակ.

 

Ձեռագիրը որպես մարդու բնորոշման միջոց


Ժամանակները փոխվելուն զուգահեռ փոխվում են նաև մարդիկ ու նրանց օգտագործած իրերը։ Մեծ հեղաջրջում մտցրած թղթին ու գրիչին այսօր արդեն փոխարինելու են եկել տարբեր կրիչներ։ Բայց այդ ու հանդերձ շատերը շարունակում են օգտվել ավանդական եղանակից՝ գրում են ձեռագիր։ Եվ ինչպես պնդում են հոգեբանները մարդուն նաև կարելի է ճանաչել հենց ձեռագրի միջոցով։
Ձեռագիրը վերլուծելիս պետք է հաշվի առնել որոշակի առանձնահատկություններ՝ տառերի չափը, ձեւը, տողից շեղումը։ Տառերի հեռավորությունը, խզբզանքները, գրչի ուժգնությունը եւ այլ գուցե մեզ համար ոչ էական նշանակություն ունեցող հանգամանքներ կարող են շատ ավելին պատմել մեր մասին.

Ակամայից հետաքրքրություն է առաջանում իմանալ, թե ինչպիսի ձեռագրեր կան պահված մեր հինավուրց Կապանում։ Հայաստանի ազգային արխիվի Սյունիքի մարզային մասնաճյուղում պահպանված ամենահին ձեռագրի նմուշը 1927թ. Կապանի կոմբինատի հրամանագիրքն է, որտեղ մանրամասն ներկայացված են աշխատակիցների հրամանգրերը, գործուղումները։ Այս ամենի կողքին իրենց ուրույն տեղն ունեն նաև պետական պահպանության հանձնված 23 անձնական ֆոնդեր։

Արխիվում գտնվեցին, ինչպես հին ղափանյան բարբառային բառարան, այնպես էլ գյուղական համայնքներին և տոհմական ծագմանը վերաբերող մեկնաբանություններ, նամակներ, հեքիաթ՝ հավանաբար նվիրված հեղինակի սիրեցյալին, ինչու չէ նաև մանկավարժական մենագրություններ, որտեղ միջառարկայական կապերի միջոցով ներկայացված է մաթեմատիկան: Կամո Առստամյան, Արտաշես Ծատրյան և շատ ուրիշներ թողել են ձեռագիր հիշատակություններ,- նշում է տնօրենը և հավելում ,որ բոլորը մշտական պահպանության թղթեր են։

Ձեռագիրը որպես մարդու բնորոշման միջոց


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031