ՔԿԱԳ Կապանի տարածքային բաժինը ներկայացնում է 2013-ի տվյալները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » ՔԿԱԳ Կապանի տարածքային բաժինը ներկայացնում է 2013-ի տվյալները


ՔԿԱԳ Կապանի տարածքային բաժինը ներկայացնում է 2013-ի տվյալները

 

Հեղինակ.

 

ՔԿԱԳ Կապանի տարածքային բաժինը ներկայացնում է 2013-ի տվյալները



ՔԿԱԳ Կապանի տարածքային բաժինը ամփոփելով տարին 2012թ համեմատ գրանցել է ծնելիության և մահացության թվերի նվազում։ Բաժինը գրանցել է 419 մահացություն և 435 ծնունդ։ Վերջինի դեպքում խոսքը չի վերաբերում միայն Կապանում ծնված երեխաներին, քանի որ երեխայի ծնունդը գրանցվում է կամ նրա ծննդյան կամ ծնողներից մեկի բնակության վայրում գտնվող ՔԿԱԳ տարածքային բաժնում։ Իսկ ինչ անուններ են տալիս ծնողները իրենց երեխաներին։

"Տղաների դեպքում թերևս եռյակը անփոփոխ է մնացել։ Գերակշռում են Մարկ, Ալեքս, Գոռ անունները, իսկ աղջիկների դեպքում Էլեն և Անգելինա։ Երեխաներին անվանակոչում են և՜ ժամանակակից, և՜ տատիկ-պապիկների անուններով կամ վերջիններիս անունների ձևափոխված տարբերակով",- նշում է ՔԿԱԳ Կապանի տարածքային բաժնի պետ Ադա Գրիգորյանը։

Ի տարբերություն ծնելիության ու մահացության տվյալների, անցած տարվա համեմատ գրանցվել է ամուսնությունների և ամուսնալուծությունների աճ։ Կատարվել է 238 ամուսնության, 63 ամուսնալուծության գրանցում։ Տարեցտարի նկատվում է գրանցված ամուսնությունների և ամուսնալուծությունների միջև եղած տարբերության կրճատում։

Բաժնի կողմից նաև կազմվել է 65 ուղղման, 5 անվան փոխման գործ։ Կատարվել է 1 ծննդյան վերականգնում, տրամադրվել 305 վկայականների կրկնօրինակներ՝ կորցրածի փոխարեն։ Այս տարի ՔԿԱԳ բաժիններում նորամուծություն կլինի։ Անցում կկատարեն միասնական էլեկտրոնային կառավարման համակարգին։

"2014թ. պետք է անցում կատարենք միասնական էլեկտրոնային կառավարման համակարգին։ Դա հնարավորություն կտա խնայել ժամանակը։ Վկայականները այլևս ձեռագիր չեն լրացվելու, ինչը հնարավոր սխալների հավանականությունն է նվազեցնելու",- նշում է բաժնի պետը։

2013-ին Կապանի տարածքային բաժնում բաժնի պետի նախաձեռնությամբ կատարվել է նաև մասնակի նորոգման աշխատանքներ։ Մասնավորապես հաշվի առնելով արխիվային փաստաթղթերի պահպանման կարևորությունը առջին հերթին նորոգվեց արխիվը։ Աշխատանքներ կատարվեցին նաև մուտքի հատվածում։ Աշխատակիցները հույս ունեն, որ այն շարունակական կլինի և հաճելի ու գեղեցիկ մթնոլորտ կստեղծվի բոլորի և առաջին հերթին նորապսակների համար։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!