Հուվարի 1-ից գործազրկության նպաստ չի նշանակվի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Հուվարի 1-ից գործազրկության նպաստ չի նշանակվի


Հուվարի 1-ից գործազրկության նպաստ չի նշանակվի

 

Հեղինակ.

 

[center]Հուվարի 1-ից գործազրկության նպաստ չի նշանակվի[/center


Մարզի տարածաշրջաններում աշխատանք փնտրողների հաշվառման, խարհրդատվության, նպաստի նշանակման ծառայություն իրականացնող Զբաղվածության Սյունիքի մարզային ծառայությունը ամփոփելով տարին, նշում է որ զբաղվածության պետական ծրագրերը կատարել են 100 տոկոսով։

Զբաղվածության Սյունիքի մարզային կենտրոնի տնօրենի խոսքով գործազրկության թվի կրճատում է նկատնում, սակայն դա չի նշանակում թե աշխատատեղերը ավելացել են։ Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ երիտասարդների մեծ մասը ուսումը ավարտելուց հետո մարզ չի վերադառնում, բնականաբար և չի գրանցվում։ Ավելացել է նաև արտագնա աշխատանքի մեկնողների թիվը։ Իսկ իրենց էլ մեծ մասամբ դիմում են 30-50 տարեկան քաղաքացիները, այնինչ մարզում արդեն մի քանի տարի է բժիշկների, սպասարկման ոլորտի աշխատողների պահանջարկ կա

2013թ-ին կենտրոնը իրականացրել է մի շարք ծրագրեր։ Ամբողջ մարզում վերապատրաստել են 126 քաղաքացիների։ 554 կանանց ապահովել են աշխատանքով։ Շուկայի պահանջարկից ելնելով դեկ. 27-ից սկած 3 ամիս տևողությամբ իրականացնում են համակարգչային դասընթացների և խոհարարական հմտությունների ուսուցում։ Սովորողներին տրվում է կրթաթոշակ, իսկ ավարտելուց հետո կստանան համապատասխան վկայական։ Այն գործատուն, ով իրականացնում է վերապատրաստումը, պարտավոր է 25 տոկոսով աշխատանքի ընդունել։

Անցաց տարվա ընթացքում Զբաղվածության մարզային կոնտրոնը ձգտել է աշխատանքային փորձի հնարավորություն տալով 7 անձի աշխատանքի տեղավորել։ Այդ ընթացքում մասնակիցները և՜ փորձ են ձեռք բերել, և՜ վարձատրվել։
Աշխատանքի տոնավաճառը նույպես պետական ծրագրի մաս է կազմում, որը իրականացվում է յուրաքանչյուր տարվա մեջ 1 կամ 2 անգամ։ Կապանում հոկտեմբերին կայացած տոնավաճառը ևս ունեցավ իր դրական ազդեցությունը, նշում է տնօրենը։ Մոտ 300 մարդ աշխատանք գտավ։ Այս տարի երևի էլի կկայանա տոնավաճառ, սակայն Գորիսում կամ Սիսիանում։

Տնօրենը նշեց նաև, որ զբաղվածության մասին օրենքի փոփոխման պատճառով հունվարի մեկից գործազուրկին գործազրկության նպաստ չի նշանակվի։ Կառավարությունը որոշել է նրանց այլ կերպ հատուցել։
Զբաղվածության մարզային կենտրոնը նաև նոր ծրագրեր ունի, որոնք կիրագործվեն կառավարության հաստատումից հետո։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031