Նոր մանրամասներ երեկ Կապանում տեղի ունեցած հրազենային կրակոցների մասին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Նոր մանրամասներ երեկ Կապանում տեղի ունեցած հրազենային կրակոցների մասին


Նոր մանրամասներ երեկ Կապանում տեղի ունեցած հրազենային կրակոցների մասին

 

Հեղինակ.

 

Նոր մանրամասներ երեկ Կապանում տեղի ունեցած հրազենային կրակոցների մասին



Հունվարի 15-ին, ժամը 11։30 սահմաններում Կապանի Բաղաբուրջ թաղամասի համար 9 տան մոտ հնչել են հրազենային կրակոցներ։ Արդյունքում 39-ամյա Աշոտ Սողոմոնյանը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Կապանի Բժշկական կենտրոն։ Ցուցաբերված բժշկական օգնությունից հետո հիվանդի վիճակը գնահատվում է բավարար։

Բժիշկ Սարիկ Աթաջանյանի խոսքով. «Հունվարի 15-ին ժամը 12-ի սահմաններում բաժանմունք է տեղափոխվել շտապ օգնությունով երիտասարդ՝ գանգատեղի հրազենային վիրավորում վնասվածքներով։ Հիվանդի մոտ առկա էր աջ ճակատ-քունքային շրջանի պատռած վերք՝ հատակում գանգոսկրի վնասումով։ Վնասվածքը ստացել է մեկ կրակոցից արձակված գնդակի պատճառով, բարեբախտաբար գնդակը շոշափող է անցել, հարվածելով գանգի ոսկրին, կոտրելով գանգի ոսկորը անդրադարձնելով հեռացել է»։

Վնասվածքը թափանցող չէ։ Հիվանդը ընդունվել է գիտակից, սակայն գրգռված, լարված վիճակում, գանգուղեղային երևույթներով, եթե կապված գանգուղեղային վնասվածքի հետ ուշացած բարդություններ չլինեն տուժողը 7-8 օր կմնա հիվանդանոցում, նշում է վնասվածքաբանության բաժանմունքի վարիչը։

Մեր նկարահանման պահին հիվանդը դժվարացավ որևէ բան խոսել։ Դեպքի մասին որոշ տվյալներ փորձեցինք պարզել տուժողի քրոջից։ Նա դեպքի վայրում չի եղել, պատմում է ըստ լսածի. Ինքը ասումա «Ես հիշում եմ միայն, որ կանչելա Աշոտ, շուռ եկա կրակեց հետո էլ բան չեմ հիշում»։ Որ ասենք վատ էին իրար հետ տենց վատ չէինք, իրար նկատմամբ էլ ոչ մի թշնամանք չկար։

Իսկ Ոստիկանության պաշտոնական կայք էջից տեղեկացանք որ 1986 թ. ծնված Արա Պապյանը իր մոտ ապօրինի պահվող ինքնաշեն հրազենով մեկ անգամ, կյանքից զրկելու նպատակով, դիտավորությամբ կրակել և վնասել է տուժողի ճակատային շրջանը, այնուհետև հետապնդելով` երկրորդ անգամ է կրակել վերջինիս ուղղությամբ, ինչի հետևանքով վնասել է այնտեղ կայանված, նույն թաղամասի մի բնակչի պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ապակիները:
Արա Պ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել ինքնախոստովական բացատրություն:
Հրազենն առգրավված է:
Ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!