Հունվարի 1-ից ավելացել է կենսաթոշակների չափը, ուժի մեջ մտել պարտադիր կենսաթոշակային համակարգը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հունվարի 1-ից ավելացել է կենսաթոշակների չափը, ուժի մեջ մտել պարտադիր կենսաթոշակային համակարգը


Հունվարի 1-ից ավելացել է կենսաթոշակների չափը, ուժի մեջ մտել պարտադիր կենսաթոշակային համակարգը

 

Հեղինակ.

 

Հունվարի 1-ից ավելացել է կենսաթոշակների չափը, ուժի մեջ մտել պարտադիր կենսաթոշակային համակարգը


Երևի թե արդեն բոլոր կենսաթոշակառուներն են նկատել, որ 2014թ հունվարից տրամադրվող կենսաթոշակի չափը ավելացել է։ Կենսաթոշակները ՀՀ-ում միջին հաշվով բարձրացել են 15 տոկոսով,- նշում է սոցիալական ապահովության պետական ծառայության Կապանի տարածքային բաժնի պետը և պարզաբանում, թե ինչպես է հաշվարկվել կենսաթոշակի ավելացումը։

"Հիմնական կենսաթոշակի չափը կազմում է 14 հազար դրամ, 13 հազարի փոխարեն, ապահովագրական մեկ տարվա արժեքը մինչև 10 տարի աշխատանքային ստաժ ունեցողների համար կազմում է 700 դրամ, 10 տարուց ավել ունեցողների համար՝ 450 դրամ։ Մեկ տարուց մինչև 10 տարին բազմապատկվում է 0,1 գործակցով և այնուհետև 700 դրամով և գումարվում է հիմնական կենսաթոշակի չափը՝ 14 հազ. դրամ։ 10 տարուց մինչև 40 տարին՝ 10 տարուց ինչքան ստաժը ավելանում է բազմապատկվում է 0,01 տոկոսով, գումարվում է 7000 դրամը՝ 10 տարվա արժեքը, այնուհետև նորից բազմապատկվում է կենսաթոշակառուի գործակցով։ 41 տարուց ավելի աշխատանքային ստաժ ունեցողների դեպքում ավելացված մասը բազմապատկվում է 0.02-ով և գումարվում 1,3 գործակիցը, այնուհետև գումարվում է 7000 դրամը, բազմապատկվում այդ գործակցով և գումարվում հիմանկան կեմսաթոշակի չափը",- նշում է սոցիալական ապահովության պետական ծառայության Կապանի տարածքային բաժնի պետ Արմեն Բեգլարյանը։

Այս թվերից գլուխ չհանելու դեպքում բաժնի պետը խորհուրդ է տալիս ներկայանալ տարածքային բաժին, որտեղ կբարզաբանվեն քաղաքացիներին հուզող հարցերը։ Նշենք նաև, որ բոլորի աշխատանքային ստաժի տվյալները գրանցված են տարածքային բաժնում, ինչի հիման վրա էլ ավտոմատ կերպով կատարվում է բարձրացումը։

Մինչ կենսաթոշակառուների գրպանի պարունակութրունը փոքր-ինչ ավելացավ, 1974 թվականից հետո ծնված ՀՀ աշխատող քաղաքացիները այս ամսվանից կզգան դրամապանակի պարունակության կրճատում։ Արդեն ուժի մեջ է մտել պարտադիր կենսաթոշակային համակարգը։
Մասնակիցները պետք է կամավոր կերպով ընտրեն իրենց կենսաթոշակային ֆոնդերը։ Եթե մասնակիցը կամավոր կերպով չընտրի, համակարգը ավտոմատ կերպով նրանց փոխարեն կընտրի ֆոնդ։ Ընտրած ֆոնդը մասնակիցի համար վերջնական է լինելու։ Մինչև կենսաթոշակին անցնելը այդ գումարները կփոխանցվեն համապատասխան ընտրած ֆոնդին։

Մինչև 120 հազար դրամ աշխատավարձի դեպքում, եթե քաղաքացուց պահվում է 24,4 տոկոս, 120 հազարից ավելին լինելու դեպքում 26 տոկոս եկամտահարկ, ապա այժմ դրան կգումարվի նաև 5 տոկոսը։

Նշենք, որ որշ հիվանդությունների դեպքում գումարը քաղաքացին կկարողանա ստանալ նախքան կենսաթոշակային տարիքի հասնելը։ Իսկ որոշ հանգամանքների դեպքում, եթե քաղաքացին կուտակային համակարգի կուտակված գումարները չկարողանա ստանալ՝ այն կտրվի ժառանգներին։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!