96 ամյա ուսուցչի հին նոր տարին շնորհավորեցին 90 ամյա աշակերտուհիները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » 96 ամյա ուսուցչի հին նոր տարին շնորհավորեցին 90 ամյա աշակերտուհիները


96 ամյա ուսուցչի հին նոր տարին շնորհավորեցին 90 ամյա աշակերտուհիները

 

Հեղինակ.

 

96 ամյա ուսուցչի հին նոր տարին շնորհավորեցին 90 ամյա աշակերտուհիները



" Երեխաներ լսում եք։ Այսօր անցնելու ենք կոտորակների գումարումը"։ Ահա այսպես տարիներ հետո ևս մեկ անգամ քաջարանցի Նիկոլայ Մարգարյանը մաթեմատիկա դասավանդեց, բայց այս անգամ արդեն տոնական սեղանի շուրջ։ 96 ամյա ուսուցչը աշխատել է տարբեր դպրոցներում, եղել տնօրեն, իսկ այժմ տարիների ընթացքում վաստակած հանգիտն է վայելում։ Այս հին նոր տարին ուսուցչի համար առանձնահատուկ էր։ Երկարամյա ուսուցչին շնորհավորելու էին եկել նրա 90 ամյա աշակերտուհիները։

Ուսուցիչն անչափ ուրախ էր տեսել իր չարաճճի, բայց միևնույն ժամանակ լավ սովորող աշակերտներին։ Հետաքրքիր դեպքեր հիշեց նաև դպրոցական հին ու բարի տարիներից, պատմեց թե ինչպես դասարանից հանեց տնային առաջադրանքը չկատարծ որդուն։

Երկարամյա մանկավարժի աշխատանքը միշտ էլ գնահատվել է։ Այս տարի էլ նրան շնորհվեց Քաջարանի պատվավոր քաղաքացու կոչում, որի վկայականը հանձնեց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը։
4 երեխաների, թոռների և ծոռների տեր պապաիկը իր բարեմաղթանքն հղեց հյուրերին և ծաղկեփնջերով ճանապարհեց գրեթե իր սերնդակից աշակերտուհիներին։
Քաջարանի քաղաքապետն էլ իր հերթին առողջություն մաղթեց տարեցներին և հույս հայտնեց հաջորդ տարի ևս հանդիպել նույն սեղանի շուրջ նույն կազմով։

Լիլիթ Գևորգյան
Լուսինե Կոստանդյան


96 ամյա ուսուցչի հին նոր տարին շնորհավորեցին 90 ամյա աշակերտուհիները
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!