Հունվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Տիրոջ Անվանակոչման տոնը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հունվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Տիրոջ Անվանակոչման տոնը


Հունվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Տիրոջ Անվանակոչման տոնը

 

Հեղինակ.

 

Հունվարի  13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Տիրոջ Անվանակոչման տոնը



Սուրբ ծննդյան տոնից հետո հայ առաքելական եկեղեցին նշում է Անվանակոչության տոնը։ Այն համարվում է անշարժ և կատարվում է հունվարի 13-ին։ Ի տարբերություն հայ առաքելական եկեղեցու կաթոլիկ եկեղեցին այն նշում է հունարի 1-ին։ Տոնի առթիվ այսօր Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ։

Համաձայն Գաբրիել հրեշտակապետի պատգամի, որը տեղի էր ունեցել Ավետման օրը, Հովսեփը և Մարիամը նորածին Հիսուսին տարան տաճար։ Հրեական օրենքի համաձայն թլպատել տվեցին և ունունն էլ դրեցին Հիսուս, որը նշանակում է Փրկիչ, իսկ Քրիստոս՝ Օծեալ Տեր։ Հիսուսին նաև այլ անուններ են տվել՝ Մեսիա, Էմմանուել, Մեծ Վարդապետ։ Ավետարաններում գործածվում է նաև «Մարդու Որդին»։

Թլպատումը հրեաների համար Եվհովայի և Աբրահամի միջև կնքված «դաշիքի» հիշատակն է։ Քրիստոնեության տարածման սկզբնական շրջանում նորադարձ հրեա քրիստոնյաները շարունակում էին պահել այդ սովորությունը, բայց Պողոս առաքյալն արգելեց։

Ներկայումս Անվանակոչությունը հայերի մեջ այնքան էլ լայն տարածում չունի։ Ավելի շատ կարևորություն են տալիս ծննդին, սակայն ինսչպես Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվն է նշում. «Մարդը անվանը արժանի է լինում»։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!