Կապանցի մարմնամարզիկները պատրաստվում են Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Կապանցի մարմնամարզիկները պատրաստվում են Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին


Կապանցի մարմնամարզիկները պատրաստվում են Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին

 

Հեղինակ.

 

 Կապանցի  մարմնամարզիկները  պատրաստվում  են Սոչիում կայանալիք  ձմեռային  օլիմպիական  խաղերին


Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցում պատրաստվում են Սոչիում կայանալիք օլիմպիական ձմեռային խաղերին։ Սա , իհարկե , հումորի լեզվով ասած ։ Համենայն դեպս այսպիսի տպավորություն ես ստանում , երբ մի քանի րոպե գնտվում ես շենքի ներսում. թվում է՝ կոփվում են։ Այնքան ցուրտ է , որ ուզում ես անմիջապես դուրս նետվել։ Զարմանում ես անգամ, թե ինչպես է դեռ մարզադահլիճում կախված սնդիկի սյունը կարողանում բարձրանալ թեկուզ մինչև 4 աստիճան։
Այնուամենայնիվ , սա չի խանգարում պարապամունքներին։ Հունվարի 8-ից դրանք վերսկսվել են։ Նոր ուսումնական տարին մարզիկներին դիմավորել են նորոգված շենքում։
Սյս ամբողջը իսկապես հաճույք կպատճառեր, եթե շենքը ջեռուցվեր։ Եթե պիտի սաները նորոգված սալահատակին կանգեն ու դողալով զգեստափոխվեն, ապա դժվար թե որևէ ծնողի երեխայի այս գնով ձեռքբերված հաջողությունը ուրախացնի։ Այդ իսկ պատճառով է.որ մարմնամարզության սիրահարների հոսքը դպրոց ամառային ամիսներն է, որ շատանում է։
Մարզադպրոցի տնօրենը սակայն , չի հուսահատվում, նորոգումը բոլորին է ոգևորել՝ երեխաներին , անձնակազմին։ Հատկապես նոր ստացված գույքը։
Նախորդ տարի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցը շրջանավարտ չի ունեցել։ Այնուամենայնիվ շենքի նորոգումը նպաստել է ,որ երեխաների թիվն ավելանա։
Հերմինե Միքայելյան

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031