Սյունիքի գերեզմանատան շիրիմները հասել են միջպետական ճանապարհ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Սյունիքի գերեզմանատան շիրիմները հասել են միջպետական ճանապարհ


Սյունիքի գերեզմանատան շիրիմները հասել են միջպետական ճանապարհ

 

Հեղինակ.

 

Սյունիքի  գերեզմանատան  շիրիմները  հասել  են միջպետական  ճանապարհ
Սյունիքի  գերեզմանատան  շիրիմները  հասել  են միջպետական  ճանապարհ


Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Սյունիքի գյուղապետարանը տեղեկացրել էր, որ հունվարի մեկից Սյունիքի գերեզմանատունը այլևս նոր տարածքներ չի հատկացնելու։ Հայտարարությունը հեռարձակվեց Սոսի հեռուսատեսությամբ։ Այն որ շիրիմները արդեն միջպետական ճանապարհ են հասել , բոլորիս է հայտնի։ Որ այս հայտարարությունը վաղուց պետք է հնչեցվեր, պարզից էլ պարզ է ։
Կապան մտնելիս «Բարի գալուստ» ցուցանակի փոխարեն ծաղկեպսակներ տեսնելը, խոստովանենք այդքան էլ ոգևորիչ չէ։ Եվ որ ճանապարհին կպած գերեզմանը կարող է նաև ավտովթարից տուժել,չի բացառվում։Սամվել Սարգսյանը նույնիսկ տարիներ առաջ տեղի ունեցած այդպիսի դեպք է հիշում։
«Սյունիքի գերեզմանատան գերհագեցվածության պատճառներից մեկը Բարաբաթումի գերեզմանատան փակումն էր»,- ասում է Սամվել Սարգսյանը։Մարդիկ նախընտրում են ընտանիքի անդամի, հարազատի ու բաերկամի աճյունը հողին հանձնել քաղաքի մոտակա գյուղերում։ Եթե նախկինում հաշվի էր առնվում մահացողի արմատների ծագումը, ապա այժմ շատերը ,ելնելով սոցիալական վիճակից, ընտրում են առավել մոտ տարածք։
Սամվել Սարգսյանը պարզաբանում է .Սյունիքի գերեզմանատունը 6 հեկտար է և ամբողջությամբ արդեն զբաղեցված է »։
Սակայն թե քանի գերեզմանատեղի կա, գյուղապետը դժվարացավ պատասխանել։ Դեռ նոր-նոր ենք սկսել հաշվել։Այն որ գերեզմանատեղերի հատկացման գործընթացը բարձիթողի վիճակում է և մեծ մասամբ տարածքները տարիներ շարունակ հատկացվել են առանց օրենքով նախատեսված կարգի ու խախատումների, գյուղապետն է նաև հաստատում։
Միևնույն ժամանակ Սամվել Սարգսյանը տեղեկացնում է,որ մարդկանց դիմումներն ու վճարումների կտրոնները պահպանված են։ 1 քառակուսի մետրը 5000 դրամ արժե։
«2007-ին կառավարության կայացրած որոշումը ստացել ենք 5 տարի հետո՝2012-ին»,- պարզաբանում է նա։ Որոշման մեջ ասվածէ նաև ,որ գյուղատնտեսական նպատականերով օգտագործվող հողատարածքները պետք է լինեն գերեզմաններից առնվազն 40մ հեռավորւթյան վրա։ Սյունիքի գերեզմանատան դեպքում դրանք 7-15մ են։ Գերեզմանատան տարածքը պետք է ապահովված լինի մակերևութային ջրերի հեռացման համակարգով։ Գերեզմանները տեղադրվում են բնակելի տներից, դպրոցներից, հասարակական այլ շենքերից առնվազն 300մ հեռավորության վրա։ Կառավարության որոշման մեջ առկա կետերի մեծ մասը այսօր չի կիրառվում։ Թե ինչ կլինի առաջիկայում և որտեղ նոր գերեզմանատուն կհիմանդրվի՝ Կապանի քաղաքապետարանաի քաղաքաշինության բաժնի պետ Արմեն Ստեփանյանը պարզաբանում է.» Բարաբաթումում մոտ 9,5 հեկտար տարածք նախատեսվում է նոր գերզմանատուն ստեղծել։ Առայժմ փաստաթղթերը քաղաքաշինության նախարարությունում են։ Մնում է սպասել»։
Հույս ունենանք,որ նոր գերեզմանատան հատկացումը չի ձգձգվի։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!