Հրդեհներ և ՃՏՊ-ներ տոնական օրերին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հրդեհներ և ՃՏՊ-ներ տոնական օրերին


Հրդեհներ և ՃՏՊ-ներ տոնական օրերին

 

Հեղինակ.

 

Հրդեհներ և ՃՏՊ-ներ տոնական օրերին



Մարզային փրկարարական վարչության աշխատակիցները ամենայն պատասխանատվությամբ են մոտենում իրենց աշխատանքին։ Նրանք ևս նոր տարին դիմավորեցին աշխատավայրում։ Ինչպես միշտ կազմը պատրաստ է եղել արձագանքելու ցանկացած դեպքի՝ վստահեցրեց վարչության պետը։ Փրկարարները ահազանգում էին և ճանապարհատրանսպորտային պատահարների և հրդեհների մարման առթիվ։

"ԴԵկտեմբերի 29-ից մինչ հունվարի 7 Մարզային փրկարարական վարչությունը գրանցել է 9 դեպք։ 7-ը եղել է հրդեհի դեպք, 2-ը ճանապարհատրանսպորտային պատահար։ Դժբախտաբար եղել է մեկ զոհ։ Այրվել ավտոտնակի տանիք, անասնակեր, էլեկտրավահանակ" հայտնում է մարզային փրկարարական վարչության պետը։

Փրկարարները արձագանքել են բոլոր արտակարգ դեպքերին, նշում է Արթուր Հարությունյանը։ Տոնական օրերին մաքրվքած են եղել նաև միջպետական ճանապարհները։
Բոլոր ճանապարհները բաց են, միայն որոշ հատվածներում առկա է մերկասառույց, որը չի խոչնդոտում երթևեկությանը, նշում է վարչության պետը։

Դեկտեմբերին փրկարարական վարչությունը զինվեց նորագույն տեխնիկայով։ Համալրումը կշարունակվի նաև 2014-ին։ Դա հնարավորություն կտա քանդել 70 սանտիմետրանոց հաստ բետոնը, գտնել փլատակներում հայտնվածներին։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!