Հետտոնական սթրես
Subscribe by RSS or Email


Հետտոնական սթրես

 

Հեղինակ.

 

Հետտոնական սթրես


Ամանորից հետո թարմ են ոչ միայն տարեմուտը դիմավորելու հիշողությունները, այլև հետտոնական սթրեսները։ Հատկապես մեր մեջ դաջված է այն պատկերացումը, որ Ամանորն անպայման պետք է լիառատ սեղաններով դիմավորել։ Պարտքով, ծայրը ծայրին հասցնելով մարդիկ լցնում են սեղանները՝ անկախ նրանից ունեն դրա հնարավորությունը թե ոչ, և միայն տոնակատարություններից հետո, խոստանում, որ հաջորդ տարի այդպես չեն անի։

«Մենք մեր ազգի մենթալիտետով սիրում ենք, երբ ամեն ինչ սեղաններին առատ ու շատ է լինում, և երբ արդեն այդ սնունդը դեն ենք նետում,սթրեսային իրավիճակ է առաջանում մեզ մոտ»,-ասում է հոգեբան Դավիթ Համբարձումյանը։

Սթրեսները մեզ հետ են ամեն օր։ Ըստ հոգեբանի մենք դրանք հաղթահարում ենք տարբեր կերպ՝ գնումներ կատարելով, քաղցրեղեն համտեսելով և նույնիսկ ինչ-որ մեկի հետ վիճելով։ Հատկապես այս օրերին որոշ չափով դժվար է աշխատողների համար։ Օրեր շարունակ ազատությունը վայելելուց հետո նրանք կրկին պետք է աշխատանքային ժամանակացույցին ենթարկվեն։

«Մինչև ուրբաթ օրը, այսինքն աշխատանքային շաբաթվա վերջ ամեն ինչ կհարթվի, weekend-ից հետո էլ կվերադառնան իրենց առօրյա կյանքին»։

Հետտոնական, նախատոնական, ուսումնական թե քննական, ոչ մի տեսակի սթրեսներից մենք փախչել չենք կարող,մեր կյանքի անբաժան մասն են։ Դրանք հաղթահարելու համար պետք է միմիայն բարենպաստ լուծումներ փնտրենք,-ասում է հոգեբանը։


Մարգարիտա Մանուկյան
Լուսանկարը՝ psixologiya/stress-i-garmoniya-s-nim.html
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!