Կապանի ծննդատանը այս տարի արդեն 8 մանկան ճիչ է լսվել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի ծննդատանը այս տարի արդեն 8 մանկան ճիչ է լսվել


Կապանի ծննդատանը այս տարի արդեն 8 մանկան ճիչ է լսվել

 

Հեղինակ.

 

Կապանի ծննդատանը այս տարի արդեն 8 մանկան ճիչ է լսվել




«Աչքներդ լույս», այս արտահայտությունը բազմիցս են ասում և անսահման ուրախություն պատճառում բազմաթիվ ընտանիքների Կապանի ծննդատան աշխատակիցները։ Ինչպես շատ կառույցներում, նրանք էլ ամանորը անցկացրին աշխատավայրում։ Սակայն կարելի է ասել, որ սա այն դեպքերիից է, երբ դժգոհելու մասին մտածելն անգամ անիմաստ է, քանի որ ուրախանում են մանկան առաջին իսկ ճիչը լսելիս։

2014 թվականի գալուստը ութ ընտանիքի համար առանձնահատուկ էր։ 4 տղա և 4 աղջիկ։ Առաջնածին և կրկնածին ծնունդները ևս նույն հարաբերակցությամբ են եղել։ Մեկ շաբաթվա ընթացքում այսպիսի տվյալներ են գրանցել,- նշում է մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Սամվել Միկոյանը։ Փառք աստծո առողջ են և՜ մայրիկները, և՜ փոքրիկները։ Ութ ծննդաբերություններից միայն մեկն ավարտվել է վիրահատությամբ։ Ծնվել է 4 կիլոգրամանոց իգական սեռիփոքրիկ։

Այս ամսվա ընթացքում, բժշկի խոսքվով խոշոր չափի պտուղներն են շատ։ Այդ նորածիններից մեկն էլ 2 օրական Մարկն է՝ 4 կգ 400 գրամ։ Ինչպես հասկացանք տնեցիները 2 աղջիկ բալիկներից հետո փոքրիկի լույս աշխարհ գալուն երկար էին սպասել։

Բժիշկի խոսքվ կառավարությունը պետք է ամեն կերպ խթանի ծննդօգնությունը, իսկ ծնողներին էլ խորհուրդ է տալիս շատ բալիկներ ունենալ, չվհատվել և զինվել համբերությամբ, անցյալի վրա հիմնվելով էլ կառուցել ապագան։

Բժիշկը նաև խորհուրդ է տալիս ապագա մայրերին գրագետ լինել։ Ունենալ գոնե տարրական բժշկական գիտելիքներ, որ կարողանան ապահովել ընտանիքի խաղաղ և ամենակարևորը առողջ մթնոլորտը։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!