Մարզկենտրոն Կապանում քայլել չի լինում.լարախաղացի հմտություններ են պետք՝ չընկնելու համար
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մարզկենտրոն Կապանում քայլել չի լինում.լարախաղացի հմտություններ են պետք՝ չընկնելու համար


Մարզկենտրոն Կապանում քայլել չի լինում.լարախաղացի հմտություններ են պետք՝ չընկնելու համար

 

Հեղինակ.

 

Մարզկենտրոն Կապանում քայլել չի լինում.լարախաղացի հմտություններ են պետք՝ չընկնելու համար


Կապանը շարունակում է մնալ սառցե փաթեթավորման մեջ ։ Արդեն մեկ ամիս է ձյան տեղումներից անցել, բայց կարծես օրեցօր ավելի վտանգավոր է դառնում փողոցում քայլելը։ Քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում կան մայթեր, որոնց վրայով լարախաղացի պես ենք քայլում՝ հուսալով, որ այս անգամ էլ առանց կոտրվածքների տեղ կհասնենք։ Խնդրի մասին մեր տեսանյութերն արդեն սերիալ են դարձել,միևնույնն է, ոչինչ չի փոխվում։ Արևի շողերն էլ մինչև գարուն հազիվ կարողանան բուժել քաղաքի սառցե վերքերը։

Կոմունալ ծառայության պետ Մհեր Բաբայանն ասում է. «մեզ մի մեղադրեք»։ Ծառայության աշխատակիցները միայն հունվարի 1-ին են հանգստացել, 15-20 հոգով ամեն առավոտ մաքրման աշխատանքներ են իրականացնում, բայց համապատասխան տեխնիկա չունեն,ձեռքով այդ հաստաշերտ սառցաբեկորները կոտրատել հնարավոր չէ, եղանակն էլ այնքան ցուրտ է,որ ցանած աղն էլ չի օգնում, վերին շրետը փխրունանում է, ներքինը անշարժ մնում։

Կոմունալ ծառայության աշխատակիցներից բացի, քաղաքում նաև կան խանութներ, որոնց մուտքի հատվածները մաքրվել են։ Սա հարգանք է իրենց հաճախորդների հանդեպ, ինչն ի դեպ բացարձակապես չի զգացվում,ասենք, կենտրոնական «Պրեստիժ» սուպերմարկետի կողմից։ Այստեղ առատ գնումներ կատարած բազում հաճախորդներ վնասվածքներով են դիմավորել տարին. խանութի մուտքի հատվածն իսկական սահադաշտ է։ Նույն վիճակն է նաև «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» և «Յունի» բանկերի հատվածներում։ Թե մինչև երբ այսպես կշարունակվի, պարզ չէ։ Մեզ մնում է ամեն քայլափոխի աղոթել չընկնելու համար և շարունակել մեր լարախաղացությունը։

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!