Զինվոր ու հրամանատար նույն հարթակի վրա
Subscribe by RSS or Email


Զինվոր ու հրամանատար նույն հարթակի վրա

 

Հեղինակ.

 

Զինվոր ու հրամանատար նույն հարթակի վրա


Տոնական համերգ։ Ահա այսպիսի անակնկալ էին պտարաստել զինվորների համար Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետայանը և քաղաքապետին կից երիտասարդական խորհուրը։ Զորամաս հրավիրված Արմենիա խմբի մասնակիցները ձգտում էին իրենց ազգագրական, սիրային երգերով հայրենիքի պաշտպանների առօրյան տոնական դարձնել։
Քաղաքապետի տոնական անակնկալներից էր նաև զորամասին երաժշտական սարքավորումներ նվիրելը։

Ուրախ տրամադրությունը ակնհայտ էր, իսկ զինվորների վսատահ ու խրոխտ պարային քայլերից դղրդացող հատակին նայելիս համոզվում ես, որ անհրաժեշտության դեպքում թշնամուն արժանի հակահարված կտան։ Ողջունելի էր հատկապես այն, որ պարահրապարակում զինվորներին քաջալերում էր հենց զորամասի հրամանատարը։ Եվ կարծես թե մի պահ զինվոր ու հրամանատար մոռանալով իրենց կարգավիճակները ուրախանում էին հավասարը հավասարի պես։

Զորամասի հրամանատարը ևս առատաձեռն գտնվեց։ Առավել ակտիվ զինվորներից առայժմ 2-ը պարգևատրվեցին տասնօրյա արձակուրդով։ Իսկ ընտանիքից հեռու զինվորի համար ինչը կարող է այնքան սպասված լինել, եթե ոչ հարազատ օջախում մի քանի օր անցկացնելը։ Այսպիսի միջոցառումների կազմակերոպումը, զինվորների խոսքով ավելի է թեթևացնում ծառայությունը։

Իսկ մեր հայրենիքի սահմանները անառիկ պահող քաջարի զինվորներին էլ մաղթեցին. "Թող ձեր բազկի ուժը միշտ երկյուղի մեջ պահի թշնամուն"։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031