Երիտասարդներն իրենց խոստումն իրականություն դարձրին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Երիտասարդներն իրենց խոստումն իրականություն դարձրին


Երիտասարդներն իրենց խոստումն իրականություն դարձրին

 

Հեղինակ.

 

Երիտասարդներն իրենց խոստումն իրականություն դարձրին


Արտավազդը Կապանի «Արծվաբույն» ծերանոցում է բնակվում։ Երաժշտության առաջին իսկ հնչյուններից արագ պարահրապարակ է գտնում, աշխուժանում։ Միայնակ մարդը չնայած առողջական խնդիրներին ու կյանքի դժվարություններին, կարողանում է ուրախանալ։ Իսկ նրան և «Արծվաբույնի» մյուս բնակիչներին ուրախացնողը Կապանի քաղաքապետին կից երիատասարդական խորհուրդն է։

Օրեր առաջ երիտասարդներն այցելել էին տարեցներին, ծանոթացել նրանց խնդիրներին, հյուրասիրել և միաժամանակ խոստումներ տվել։ Այսօր դրանք իրականություն դարձան։ Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի կողմից փոխանցեցին ջրի մեծ տարրան, նախորդ անգամ տնօրենը շեշտել էր դրա բացակայությունից առաջացած խնդիրները։ Երիտասարդները նաև չէին մոռացել տատիկների խնդրած տոնածառի զարդերը։

Ամանորյա տոպրակներ նվիրեցին ոչ միայն տարեցներին, այլև նրանց խնամակալներին։ Ուշադրությունից զգացված տարեցները տորթը ճաշակեցին, նաև կենացներ շռայլեցին, քանի անգամ շեշտելով շնորհակալությունները։

Երիտասարդական խորհրդի անդամները «Արծվաբույնից» հետո այցելեցին նաև հաշմանդամություն ունեցող փոքրիկ Արայենց տուն և նվիրեցին խոստացված լվացքի մեքենան։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!