Ամանորյա գնումների եռուզեռ Կապանում կարծես թե դեռ չի նկատվում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ամանորյա գնումների եռուզեռ Կապանում կարծես թե դեռ չի նկատվում


Ամանորյա գնումների եռուզեռ Կապանում կարծես թե դեռ չի նկատվում

 

Հեղինակ.

 

Ամանորյա գնումների  եռուզեռ Կապանում կարծես թե դեռ չի նկատվում


2014-ի շունչը կարծես թե արդեն զգացվում է մարզկենտրոնում։ Ամանորը յուրովի դիմավորել և հնարավորինս անմոռաց դարձնել յուրաքանչյուրն է փորձում, իսկ գլխավոր պատասխանատվությունը բնականաբար տանտիրուհիների ուսերին է ընկնում։ Ինչ դնել սեղանին, որ հարմար լինի և' գրպանի պարունակությանը, և' հաճելի հյուրերեին։
Թե ինչպես են պատրաստվում ամանորին կապանցիները փորձեցինք պարզել հարցումների միջոցով։ Հարցվածներից ոմանք վաղուց են սկսել ամանորյա գնումները, իսկ մի մասն էլ դեռ նոր է սկսում։ Նրանց խոսքով ամանորյա սեղաններից անպակաս կլինեն ավանդական ուտելիքները՝ խորովածն ու տոլման։

Ինչպես նշեցին վաճառողները, այս օրերին անցած տարվա համեմատ այնքան էլ ակտիվություն չի նկատվում, կարծում են մեծ մասը ամանորյա գնումները ավելի ուշ կսկսի։
Երևի թե նոր տարուն ամենից շատ փոքրիկներն են սպասում։ Որքան էլ զարմանալի է, բայց կան այնպիսի երեխաներ, որոնք Ձմեռ պապաիկից հեռախոս կամ համակարգիչ չեն ուզում, այլ գիրք։ Մեքենա ունենալու պատվեր ևս Ձմեռ պապը ունեցավ։

Անկախ սեղանների ճոխությունից և ցանկությունների բազմազանությունից անհրաժեշտ է հիշել, որ ամենից կարևորը ընտանեկան ջերմությունն է և սրտաբաց ընդունելությունը։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!