Կապանի մանկական կենտրոնը հաջողություններով է ամփոփում տարին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի մանկական կենտրոնը հաջողություններով է ամփոփում տարին


Կապանի մանկական կենտրոնը հաջողություններով է ամփոփում տարին

 

Հեղինակ.

 

Կապանի մանկական կենտրոնը հաջողություններով է ամփոփում տարին



Կապանի մանկական կենտրոնն էլ է ամփոփում տարին։ Ձեռքբերումներով, ինչու չէ նաև բացթողումներով կճանապարհեն 2013-ը։ Կենտրոն են հաճախում մոտ 73 երեխաներ և՜ ոստիկանության կողմից ուղղորդված, և՜ հատուկ կարիգավոր։ Կենտրոնի աշխատակիցները անհատական վերաբերմունք են ցուցաբերում երեխաների հանդեպ՝ հաշվի առնելով առկա խնդիրները։ Փորձում նեցուկ լինել բոլորին, իսկ հաճախ էլ այնքան են մտերմանում, որ հարազատի պես են սաներին հայոց բանակ ճանապարհում։

Աշխատանքների իրականացման ձևերը տարաբնույթ են եղել՝ ֆիլմերի ցուցադրում-քննարկում, արշավներ տեսարժան վայրեր, միջոցառումների կազմակերպում։ Դասընթացներ են կազմակերպվել նաև ծնողների համար՝ երեխաների դաստիարակությանը ակտիվ ներգրավվելու նպատակով։ Այդ ամենին զուգահեռ կենտրոնը համագործակցում է Կապանի մի շարք դպրոցների հետ, հունվարից էլ կընդգրկվի նաև Քաջարանի համար մեկ դպրոցը։

Անավարտ աշխատանքներն էլ կշարունակեն 2014-ին, դրանց կավելանան նոր ծրագրեր։ Նախապատրաստական փուլում գտնվող «Դեպի իրավական հասարակությու» ծրագիրը կսկսեն հունվարից, նպատակ ունենալավ կանխել անչափահասների կողմից իրավախախտումների թիվը, ձևավորել ակտիվ համայնք, բարձացնել իրավագիտակցության մակարդակը։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!