Կոմունալ ծառայությունը թերագնահատում է սառցալեզվակների հնարավորությունները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կոմունալ ծառայությունը թերագնահատում է սառցալեզվակների հնարավորությունները


Կոմունալ ծառայությունը թերագնահատում է սառցալեզվակների հնարավորությունները

 

Հեղինակ.

 

Կոմունալ ծառայությունը  թերագնահատում է սառցալեզվակների     հնարավորությունները


Կապանի կոմունալ ծառայությունը թերևս թերագնահատում է սառցալեզվակներից եկող վտանգը։ Հակառակ դեպքում 2 շաբաթից ավելի դրանք կախված չէին մնա միջպետական ճանապարհին գտնվող թունելից։ Ու այնքան անթերի է նրանց տեսքը, որ թվում է՝ քանդակագործի ձեռք է կպել։ Սակայն այս դեպքւոմ ավելի շատ պետք է ոչ թե մտածել գեղագիտական հաճույքի մասին, այլ վտանգի։


Կոմունալ ծառայությունը  թերագնահատում է սառցալեզվակների     հնարավորությունները

Եթե մերկասառույցի վրա գոնե երբեմն արև է ընկնում , ապա այս դեպքում սառցալեզվակների բախտը չի բերել։ Արևի ճառագայթները ինչքան էլ ցանկանան, չեն կարող թունելի ներսը թափանցել։ Այս անգամ էլ փորձեցինք կոմունալ ծառայության պետին հուշել, որ դրանք կարելի է ընդամենը ձողով խփել ու գցել։

Մինչդեռ Մհեր Բաբայնը, հերթական անգամ հեռախոսով պարզաբանեց , որ միջպետական ճանապարհի այդ հատվածը իրենց գործառույթներից դուրս է կամ եթե մտնում է , ապա ինչ-որ չափով։ Որ ինքը իրավունք չունի դադարեցնել ճանապարհի երթևեկությունը սառցալեզվակ ջարդելու համար։

«Ճանապարհային ոստիկանությունը պետք է դա անի, այն էլ վերադասից թույլտվություն ստանալուց հետո»,- ասում է։ Փորձեցինք պարզել ՝ թունելի մյուս հատվածով ով պետք է զբաղվի։

Կապանի « Ճանապարհների շահագործման և շինարարական» կազմակերպությունից տեղեկացանք, որ իրենք պատասխանատու են միայն միջպետական ճանապարհի երթևեկելի մասի համար։ Մնում է հուսալ, որ սառցալեզվակները պատահարների պատճառ չեն դառնա։ Եվ փափուկ վայրեջք կկատարեն ,առանց որևէ մեկին վնասելու։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!