Գերմանացի ներդրողը շարունակում է պայքարը Գագիկ Ծառուկյանի դեմ. «ԻստԻնվեստորը» դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Գերմանացի ներդրողը շարունակում է պայքարը Գագիկ Ծառուկյանի դեմ. «ԻստԻնվեստորը» դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան


Գերմանացի ներդրողը շարունակում է պայքարը Գագիկ Ծառուկյանի դեմ. «ԻստԻնվեստորը» դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան

 

Հեղինակ.

 

Գերմանացի ներդրողը շարունակում է պայքարը Գագիկ Ծառուկյանի դեմ. «ԻստԻնվեստորը» դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան


«ԻստԻնվեստոր» ընկերությունը ապրիլի 18-ին դիմել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ բողոքարկելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով մերժվել է գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերի «ԻստԻնվեստոր» (Ostinvestor – գերմ.) ընկերության բողոքն ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց «ԻստԻնվեստորի» փաստաբան Արա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ «ԻստԻնվեստոր»-ը պահանջում է վերականգնել «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲ ընկերության 1520 հատ բաժնետոմսերի նկատմամբ ընկերության ունեցած սեփականության իրավունքը՝ անվավեր ճանաչելով բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, կանոնադրության փոփոխության պետական գրանցումը և բաժնետերերի ռեեստրում կատարված գրանցումը:

Օտարերկրյա իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող «ԻստԻնվեստոր»-ի բաժնետոմսերը «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ի ընդհանուր կանոնադրական կապիտալում կազմել է 3.2155 %: Յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեքը կազմել է 8 հազ. ՀՀ դրամ:

2008 թ. «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի արտահերթ ընդհանուր ժողովում որոշվել է համախմբել (կոնսոլիդացնել) ընկերության 8 հազ. դրամանոց հասարակ անվանական ոչ փաստաթղթային բաժնետոմսերը` դրանցից յուրաքանչյուր 2363,5 հատը փոխարկելով ընկերության 18 մլն 908 հազ. դրամ անվանական արժեքով հասարակ անվանական ոչ փաստաթղթային մեկ նոր բաժնետոմսի: Սակայն բաժնետոմսերի համախմբման արդյունքում «ԻստԻնվեստոր»-ի մոտ որևէ նոր բաժնետոմս չի առաջացել և կոմբինատի նկատմամբ վերջինիս բաժնետիրական իրավունքները 2009 թ. փետրվարին դադարեցվել են՝ առանց որևէ համարժեք փոխհատուցման: Մինչդեռ «ԷՆ-ԱՈՒԴԻՏ» ընկերության կողմից կազմված եզրակացության համաձայն՝ 12.10.2008 թ. դրությամբ «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի արժեթղթերի շուկայական արժեքը գնահատվել է 28 հազ. դրամ: Մինչդեռ «ԻստԻնվեստոր»-ը 1 բաժնետոմսը ձեռք էր բերել 105 հազ. դրամով: Ըստ ներդրողի՝ ընկերության հիմնական միջոցների վերագնահատումը եղել է կամայական, նպատակ է ունեցել անհարկի նվազեցնել սեփական կապիտալը, դրանով իսկ` բաժնետոմսի հետգնման գինը: Այսինքն, Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունը դիտավորյալ զրկել էր փոքր բաժնետերերին սեփականության իրավունքից՝ դրանով խախտելով ՀՀ Սահմանադրությունը և օրենքները:

Դատարանը հայցը մասնակի էր բավարարել`14 մլն 791 հազ. դրամ՝ շուկայական արժեքին համարժեք փոխհատուցում տրամադրելով բաժնետոմսերի դիմաց: Սակայն «ԻստԻնվեստորը» գումարի բռնագանձման հայցապահանջ դատարանին չի ներկայացրել առավել ևս չի պահանջել իր օգտին գումար բռնագանձել:

Ի դեպ, բաժնետոմսերի համախմբումից հետո Գագիկ Ծառուկյանին են պատկանում կոմբինատի բաժնետոմսերի 80 %-ը, «Մուլտի Գրուպ»-ի՝ 10 %-ը: Մնացած բաժնետոմսերը դեռևս ենթակա են մարման, քանի որ 124 բաժնետերերից մոտ 30-ն անհայտ են, կան ընդամենը մարդկանց անուն-ազգանունները, իսկ որոշ մարդիկ արդեն մահացել են:

1in.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!