Ուշացումով պատվոգրեր
Subscribe by RSS or Email


Ուշացումով պատվոգրեր

 

Հեղինակ.

 

Ուշացումով պատվոգրեր




Քաղաքացիների սոցիալական հարցերով զբաղվող մի խումբ երկարամյա սոցաշխատողներ այսօր՝դեկտեմբերի 17-ին, հրավիրվել էին քաղաքապետարան։ Բարեխիղճ աշխատանքի համար նրանց շնորհվեցին պատվոգրեր ու դրամական պարգև՝ չնայած մասնագիտական տոնը նոյեմբերի 4-ին էր։ Քաղաքապետը շնորհավորեց 20-ամյակի առթիվ և տվեց գալիք ամանորի առաջին տոնական բացիկը ։

Սոցիալական ծառայության աշխատակիցների խոսքով իրենք գոհ են մարզային և քաղաքային իշխանություններից, չնայած վերջին անգամ նմանատիպ ուշադրության արժանացել էին ուղիղ 10 տարի առաջ, կլոր տարեթվի առթիվ։

Ռուզաննա Գայստյանը այն սոցաշխատողներից է , ում դեմքը գրեթե բոլորին է ծանոթ։ շինարարի դիպլոմը խոչնդոտ չի եղել 20 տարի շարունակ սոցիալական ծառայությունում որպես մասնագետ աշխատելու ։Ասում է ժամանակին վերապատրաստվել է ։
Սոցիալական ծառայության աշխատակիցները խոստովանում են մարդկանց հետ աշխատելը բարդ գործ է ։ Մանավանդ այս պայմաններում բոլորը ցանկանում են որևէ կերպ օգնություն ստանալ։ Գաղտնիք չէ, որ շատ հաճախ մարդիկ անգամ թաքցնում են աշխատանք ունենալու փաստը՝ ցանկանալով ընտանեկան նպաստ ստանալ։ Փորձառու մասնագետ Սմելա Հայրապետյանի խոսքով իրենք տնային այցելություններ են կատարում։ "Այնուամենայնիվ ստվերային աշխատողներին չենք կարողնաում վերահսկել, հիմա ոչ բոլորն են աշխատանքային գրքույկով աշխատում, իսկ դա դժվարացնում է մեր գործը,-ասում է։
Ինչքան մարդկանց սոցիալական վիճակը վատանում է , մեր գործը ավելի է դժվարանում,- ասում է Սմելա Հայրապետյանը։ Ֆինանսական սղության պառճառով բոլորին չենք կարողանում աջակցել"։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031