" Ընկա, օչնուլսյա գիպս"
Subscribe by RSS or Email

" Ընկա, օչնուլսյա գիպս"

Հեղինակ.

"  Ընկա, օչնուլսյա  գիպս"

"էն վր ասումն՝ ընկա օչնուլսյա գիպս",- հայտնի ֆիլմից մեջբերում անելով ՝ Կապվճուտի 60ամյա բնակչուհի Սեդա Գրիգորյանը մերկասառույցով պատված աստիաճանների վրա ընկնելուց հետո, ամուսնու օգնությամբ է տեղափոխվել Կապանի ԲԿ։
Ասում է իջնելիս ուշադիր չի եղել։

Կապանի ԲԿ-ի վնասվածքաբանության բաժանմունքում նա միակը չէ, ով վերջին օրերին աստիճանների կամ մայթերի վրա սայթաքել է ։ Նայելով քաղաքով մեկ փռված հաստ մերկասառայուցին՝ թվում է ՝ վնասվածքաբանական բաժանմունքի սենյակներում ազատ անկողիներ չեն լինի։

Մինչդեռ բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի հավաստիացմամբ այս թյուր կարծիքը շատերի մեջ է ձևավորվել ,այս սեզոնին ընդհակառակը, կոտրվածքների թիվը մի քանի անգամով պակասում է ։
Սարիկ Աթաջանյանի կարծիքով 4 դեպքը մերկասառույցի պատճառով 10 օրվա ընթացքում մեծ թիվ չէ։ չի բացառվում ,որ շատերը նաև նախընտրում են տանը մնալ ու ապահովագրվել ամանորը հիվանդանոցում անցկացնելու տխուր հեռանկարից։
Հիմնականում կենցաղային վնասվածքներն են շատացել, ընդ որում տարեց մարդկանց շրջանում։ Պատճառը նրանց ոսկրանյութի սպիտակուցների քանակն է ,որը մեկ բառով կոչվում է օստեոպորոզ։ «Եթե անրաժեշտություն կա ,վիրահատում ենք, տարիքին չենք նայում, արագ ապաքինման տարբերակ է» - ասում է Սարիկ Աթաջանյանը։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!