ՃՈ-ում հավատացնում են,որ վարորդական իրավունքի վկայականի ձեռքբերումը խստացվել է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » ՃՈ-ում հավատացնում են,որ վարորդական իրավունքի վկայականի ձեռքբերումը խստացվել է


ՃՈ-ում հավատացնում են,որ վարորդական իրավունքի վկայականի ձեռքբերումը խստացվել է

 

Հեղինակ.

 


ՃՈ-ում  հավատացնում են,որ վարորդական  իրավունքի  վկայականի  ձեռքբերումը  խստացվել է



Միտցսուբիշիի վարորդի նկատմամբ այս անգամ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները բարյացակամ էին տրամադրվել։ 3000 դրամ արժողությամբ տուգանքից նրան հաջողվեց խուսափել։ Քանի որ թունելում լուսավորության խնդիրը մշտապես կա , վարորդը պարտավոր էր հետևել կանոնին։ Նմանատիպ խախտումները հասնում են օրական մինչև 15-ի։ 9 ամսվա կտրվածքով ճանապարհատրանսպորտային պատահարները նախորդ տարվա համեմատ աճել են ։ ՃՈ-ում սա բացատրում են մեքենաների քանակի աճով և արագավազ մեքենաների ավելացմամբ
Ինչ վերաբերում է արագչափների տեղադրմանը , դեռևս հայտնի չէ կոնկրետ երբ, բայց որ նախատեսվում է դրանք տեղադրել գործարանային փողոցում, հստակ է ։ Տվյալ հատվածում 72կմ ժամ արագությունը գերազանցելու դեպքում օրինախախտ վարորդները կտուգանվեն 10 000 դրամով։ Իսկ ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշանները տեղադրվում են։

Օրինակ հանրախանութի դիմաց տեղադրված զիջման նշանը ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կարծիքով ճիշտ կողմի վրա չէ։ Ոչ թե ձախ, այլ աջ մասում պետք է տեղադրվեր, քանի որ աջից եկող մեքենայի վարորդին է այն հուշում։ Այսպիսի վրիպակը ևս կարող է վթարի պատճառ դառնալ։ Սինք
Վերջին օրերին մարզում տեղացած առատ ձյունը խցանումների և ավտովթարների պատճառ է դարձել։ Բարեվախտաբար տուժածներ չկան։ Բայց որ մերկասառույցն էր պատճառը , ակնհայտ էր։
Յուրաքանչյուրիս է հայտնի, որ վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելը այդքան էլ դժավար չէ։ Գումարների հետ է կապված, մանավանդ փոքր քաղաքներում։ Ու շատ հաճախ մեքենայի ղեկին հայտնվում է այնպիսի մեկը,որ անգամ տարրական կանոններին չի տիրապետում։ Արթուր Ոսկանյանը ոչ միայն սրա հետ համաձայն չէ, այլև վստահ է, որ այժմ գործընթացը ավելի է խստացվել ։

Երևի նկատել եք, որ Կապանում օրեցօր մեծանում է նաև կին վարորդների թիվը։ Երկրորդ դասակի հրամանատարի աչքից սա ևս չի վրիպել։
Հիմնականում ամրագոտի չեն կապում և երթևեկության նշաններին այնքան էլ լավ չեն հետևում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։

Հերմինե Միքայելյան



Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!